Հայտնի է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հոսպիտալացման պատճառը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երեքշաբթի հոսպիտալացվել է ջրազրկման և թեթև հոգնածության պատճառով։ Այս մասին այսօր ասել է նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:
Ըստ չեխական ԶԼՄ -ների հաղորդագրությունների` Զեմանը երեքշաբթի շտապ հոսպիտալացվել է Պրահայի կենտրոնական հոսպիտալ, դա հաստատել է բժշկական հաստատության մամուլի քարտուղար Իտկա Զինկեն:
«Բժիշկների եզրակացությամբ` նախագահը վատացել է ջրազրկման և գերհոգնածության պատճառով»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։