Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել համախմբվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանում իրավիճակի հետ կապված անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ երկրների ջանքերն ու համախմբվածությունը համակարգելու անհրաժեշտության մասին
ՀԱՊԿ գագաթնաժողովում նշել է․
«Այն ժամանակ բոլորը հաստատում էին այն եզրակացությունը, որ ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համագործակցությունն ու համախմբվածությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպմանը մասնակցում է տեսակոնֆերանսի միջոցով, քանի որ ինքնամեկուսացված է: