Չեղարկե՛ք համերգը, հետաձգե՛ք սեպտեմբերի 27-ից հետո, վաղը հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան
Այստեղ գտնվող ծնողների մեծամասնությունը որոշել է վաղվանից՝ ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:
Նա ուղիղ միացմամբ այդ մասին հայտնել է զոհված զինծառայողների տասնյակ հարազատների հավաքի վայրից՝ նշելով, որ դա ոչ թե իր անձնական, այլ խնդրով մտահոգված եւ այդտեղ հավաքված բոլոր ծնողների կարծիքն է: