Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարար
Հասարակություն

Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով՝ մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը. տնտեսագետներն արձագանքում են

Այսօր հայտնի դարձավ, որ Կապան-Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։

Նկատենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am–ի հետ զրույցում վստահեցրեց՝ իրավիճակի երկարաժամկետ լուծումը «Հյուսիս-Հարավի» լիարժեք կառուցումն է:

«Հայաստան-Իրան ճանապարհը երեսուն տարիների ընթացքում մշտապես բաց է եղել. մենք երբեք խնդիր չենք ունեցել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցում՝ հաշվի առնելով նաև այն, որ ինչպես 90-ականներին, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իրանը եղել է մեր ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հիմնական ուղղությունը, քանի որ Վրաստանն ինչպես 1990-ականներին, այնպես էլ վերջին պատերազմի ժամանակ փակել էր ռազմական նշանակության զենք-զինամթերքի մատակարարումը դեպի Հայաստան:

Մենք այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով, ըստ էության, մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը»:

Տնտեագետը հիշեցնում է, որ Իրանի հետ ունենք տարեկան շուրջ 410 միլիոն դոլարի շրջանառություն. 320 միլիոն դոլարի ներկրում, 90 միլոն դոլարի արտահանում, իսկ այս ճանապարհի առանց խնդիրների շահագործման խաթարումը հարվածի տակ է դնում փոխադարձ տնտեսական հարաբերությունները.

«Արտահանում ենք հիմնականում էլեկտրաէներգիա, ինչը կախված չէ այդ ճանապարհից, սակայն ներկրվող ապրանքների դեպքում՝ ապրանքների 80 տոկոսը փոխադրվում է այդ ճանապահով: Նշեմ, որ փոխադրվում են ոչ միայն Իրանից ներկրվող ապրանքներ կամ դեպի Իրան արտահանվող ապրանքներ, այլ ասիական երկրներ, Արաբական Էմիրություններ և այլն: Այդ ճանապարհն ապահովում է մեր բեռնափոխադրումների մոտ 30 տոկոսը»:

Տնտեսագետը չի բացառում, որ ադրբեջանական սադրանքները մի օր կթիրախավորեն նաև հայկական բեռնատարները:

Թե որո՞նք են լինելու տնտեսական կոնկրետ հետևանքները, և թե ի՞նչ լուծումներ է տեսնում այս իրավիճակում՝ հարցերին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանն ասաց.

«Մենք պետք է հասկանանք, որ եթե իրանական բեռնատարների նկատմամբ կիրառվելու է կրկնակի հարկում (այսինքն՝ բեռանփոխադրողները, մտնելով ՀՀ սահման, վճարում են ճանապարհային հարկ, ևս մեկ անգամ էլ Ադրբեջանի այդ 21 կիլոմետրանոց վերահսկողության տակ գտնվող հատված մտնելու համար են վճարում), բնականաբար, տրանսպորտային ծախսերը թանկանալու են: Նրանք վերանայելու են բեռնափոխադրման ծախսերը և դրանով պայմանավորված՝ ներկրվող ապրանքների գները թանկանալու են: Սա շղթա է, որը տեղի է ունենալու ուշ թե շուտ:

Այս իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ լուծումը կլինի «Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը, բայց այս ճանապարհի կառուցման համար լուրջ աշխատանքներ և ռեսուրսներ են պետք. հայկական կողմը, ցավոք, չունի կարողություններ նման խոշորածավալ նախագիծ իրականացնելու համար»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս իրավիճակին արձագանքելով՝ նկատեց. «Այս իշխանությունները համոզված են, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտը պետք է գտնվի թուրքերի ձեռքում, և դրանով պայմանավորված՝ տեղի են ունեցել թե՛ նոյեմբերի 9-ը, թե՛ հունվարի 11-ը և այլն: Երկիրը հանձնված է, և Թուրքիան աստիճանաբար պետք է իր ազդեցությունը մեծացնի»:

Տնտեսագետը թեև շեշտում է, որ տեղի ունեցողը հարվածելու է Իրանին, սակայն կարծում է՝ իրանական արձագանքը կուշանա.

«ԻԻՀ-ն այս պահին դեռևս կսպասի իր անհանգստությունն արտահայտելու ձևեր գտնելուն, քանի որ, եթե այս տարածքը կոչվում է ՀՀ տարածք, դրա վերաբերյալ նախ Հայաստանը պետք է ձայն հանի, իսկ Հայաստանը մինչև հիմա լռում է: Իսկ թե ինչու՝ որովհետև դրանք արդեն հանձնված են թշնամուն:

Բոլոր պարագաներում այստեղ հետին հարց են մնում տնտեսական հարաբերությունները. ի՞նչ տնտեսական հարաբերություններ, եթե քո երկրում բոլոր հարաբերությունները կարգավորում է մի այլ երկիր՝ թշնամի երկիրը: Այս պայմանների պարագայում չխոսենք նաև գնաճի մասին, ինչը, բնականաբար, անխուսափելի է»:


ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ 21:20 Սեպտեմբեր 16 2021 | | Դիտվել է` 40
Խորագրեր:
Տարածաշրջան
Տնտեսություն

ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
64.3 միլիոն դրամ. ի՞նչի վրա է Կառավարությունը ծախսելու այս գումարը
20:03 | 64.3 միլիոն դրամ. ի՞նչի վրա է Կառավարությունը ծախսելու այս գումարը
Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, այնինչ Կառավարության որոշմամբ գումարը հատկացվում է ԿԳՄՍ նախարարությանը։ ...
Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը․ Sputnik Արմենիա
16:31 | Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը․ Sputnik Արմենիա
Կապան–Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։ ...
«Կրկին համոզվեք, որ մեր երկիրը դժբախտաբար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է»․ Արմեն Աշոտյան
15:49 | «Կրկին համոզվեք, որ մեր երկիրը դժբախտաբար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է»․ Արմեն Աշոտյան
Դնում եմ մի կողմ, որ այս դեզինֆորմացիոն տականքությունը մի կողմից հետապնդում էր հայտնի օդիոզ օլիգարխին, ում դեմ մենք դատական հայց ենք ներկայացրել, փրկելու խղճուկ փորձ, մյուս կողմից՝ նախկինների մասին հեքիաթների շարքում մի նոր ապուշությւոն ավելացնելով, սեփական ժողովդրդին էշի տեղ դնելու և երկրում ձնագնդիի պես աճող խնդիրներից շեղելու անբարոյական փորձ: ...
Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը
14:58 | Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։ ...
«Ասեցի՝ Նիկոլն ի՞նչ ա, որ դուք ինչ լինեք, ոստիկանն ասաց՝ խի՞ ես ասում Նիկոլ, պարոն վարչապետ ասա»․ Սոթքի բնակիչ
14:50 | «Ասեցի՝ Նիկոլն ի՞նչ ա, որ դուք ինչ լինեք, ոստիկանն ասաց՝ խի՞ ես ասում Նիկոլ, պարոն վարչապետ ասա»․ Սոթքի բնակիչ
«Ոստիկանները մեր 2 ջահել տղերքին քաշքշում էին, ես հետևից հրեցի, որովհետև ընկնում էին վրես, ասեցի՝ խի՞ եք քաշքշում, պատասխանեց՝ լավ եմ անում։ Ասացի՝ էս ա էլի ձեր պահած քաղաքը, մարզերը, ասեցի՝ Նիկոլն ի՞նչ ա, որ դուք ինչ լինեք, ոստիկանության աշխատակիցն ասաց՝ խի՞ ես ասում Նիկոլ, ինքը վարչապետ է, պարոն վարչապետ ասա։ Ես էլ ասացի՝ Նիկոլը վարչապետ չի, ինքը Սյունիքը ծախեց, հիմա Գեղարքունիքի մարզն էլ է վաճառում, վաղը ադրբեջանցիները գալու են Սոթքում էլ անցակետ դնեն, ավտոները ստուգեն, երեխեքին, ժողովրդին բռնեն տանեն, ամեն ինչ էլ կանեն։ Եթե այսպես շարունակվի, վաղն էլ ադրբեջանցիները գալու են Երևանում նստեն»,- պատմեց Սոթքի բնակիչը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երկիրը, գյուղացին կործանվում է՝ էս իշխանությունը նստած նայում է. գյուղացիները զգուշացնում են՝ դանակը ոսկորին է հասել. «Պրեսսինգ»

Երկիր ենք կորցնում, դուք շիշ եք շպրտո՞ւմ, դե շիշ էլ կստանաք՝ այս անգամ՝ «Մոլոտովի կոկտեյլի». Հարություն Մեսրոբյան

«Սուրեն Պապիկյանը հպարտանում է՝ խաղողը 115 դրամից դարձրինք 130, բայց գործարանները խաղողի որակը պատճառաբանելով՝ իրենց ուզած գնով կմթերեն»․ խաղողագործ
Օրվա տեսանյութերը
ԼՐԱՀՈՍ
22:10 | Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
21:51 | Դիտավորությո՞ւն, դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն. Պատերազմից առաջ ոչ պատահական կադրային փոփոխությունները ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում
21:31 | Մասիս Գրիգորյանը ժողովրդական նկարչի կոչում ստացել է 1990 թվականին. դա համարվում է ԽՍՀՄ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
21:20 | Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով՝ մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը. տնտեսագետներն արձագանքում են
21:11 | Տղամարդը մեքենան առևանգելուց հետո վթարի էր ենթարկվել
20:50 | Երկիրը, գյուղացին կործանվում է՝ էս իշխանությունը նստած նայում է. գյուղացիները զգուշացնում են՝ դանակը ոսկորին է հասել. «Պրեսսինգ»
20:35 | Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
20:28 | Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժան նոր թերապիա են կիրառել
20:20 | COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 226,3 միլիոնը
20:12 | Կրակոցներ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է
20:03 | 64.3 միլիոն դրամ. ի՞նչի վրա է Կառավարությունը ծախսելու այս գումարը
19:57 | Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
19:50 | Երկիր ենք կորցնում, դուք շիշ եք շպրտո՞ւմ, դե շիշ էլ կստանաք՝ այս անգամ՝ «Մոլոտովի կոկտեյլի». Հարություն Մեսրոբյան
19:42 | Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում
19:30 | 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
19:20 | Գինու և կոնյակի գործարաններն այս պահին ո՞ր գնով են մթերում խաղողը
19:11 | Պուտինի շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել է մի քանի տասնյակ մարդ
18:50 | Սուտն է կործանիչը
18:31 | Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը
18:27 | «Սուրեն Պապիկյանը հպարտանում է՝ խաղողը 115 դրամից դարձրինք 130, բայց գործարանները խաղողի որակը պատճառաբանելով՝ իրենց ուզած գնով կմթերեն»․ խաղողագործ
18:24 | Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական
18:11 | Ֆուտբոլի ընտրանին նահանջել է վարկանիշային աղյուսակում
18:10 | Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն
18:03 | Իրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ-ն Իրանի համար կմնա տարանցիկ երկիր․ Սուրեն Պապիկյան
17:47 | ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրել է խախտումներ Աջափնյակ վարչական շրջանում, Գյումրիում և Վանաձորում
17:44 | Հերթական մահակն ուղղված խոսքի ազատությանը՝ «խաղամոլության դեմ պայքարի» փաթեթավորմամբ
17:42 | Թուրքիայի Տրապիզոն նահանգում առգրավվել և ոչնչացվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները
17:34 | Տնտեսական գործընթացները որևէ հուսադրող կամ լավատեսական կանխատեսում անելու հիմք չեն տալիս. տնտեսագետ
17:27 | ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ
17:20 | Դժբախտ պատահար Գյումրիում
17:11 | «Նիկոլ Փաշինյանի այս կոչով մենք կրկնակի ցավեցրինք 90-ականներին զոհված տղաներին և կրկնակի անարգեցինք այս տղաների զոհվելը». Մանուշակ Ստեփանյան
17:10 | Ուխտասարը չի հանձնվել․ ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է տելեգրամյան ալիքների տեղեկությունը. «Փաստինֆո»
17:04 | Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին. news.am
17:01 | ԱՆ-ն տեսնում է հանրային տրանսպորտի վիճակը, բայց վերահսկողական գործառույթ չունի. ԱՆ ներկայացուցիչ
16:57 | Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ
16:50 | Մոսկվան տարածաշրջանային գործընթացներին հետևելու ռեժիմից դուրս կգա ընտրություններից հետո
16:48 | Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
16:36 | Ողբերգական դեպք՝ Սյունիքում. վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է
16:31 | Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը․ Sputnik Արմենիա
16:22 | Թուրքիայում Ղուրանի դասընթացներին հաճախող երեխաներին սեռական շահագործման են ենթարկել
ԿԻՆ/ՏՂԱՄԱՐԴ

5 բառ, որոնք պետք է հիշել հարաբերությունները շարունակելու համար

Ինչպես նվաճել տղամարդու վստահությունը. խորհուրդ են տալիս հենց տղամարդիկ

7 բան, որ տղամարդն անում է ենթագիտակցաբար, քանի որ սիրահարվում է

14 նշան, որ դուք ներդաշնակ հարաբերություններ ունեք

7 նշան, որ նա ցանկանում է լուրջ հարաբերությունների ունենալ Ձեզ հետ

ԼՈՒՐԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
Սեպտեմբեր 2021