Այսօր ժամը 17։00-ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց. Գեղամ Նազարյան
Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում:
«Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17։00-ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի»,-նշել է նա: