Ավելի քան 381 000 դրամ պարգևավճար՝ պատգամավորներին․ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է պարգևավճարից
ՀՀ ԱԺ պատգամավորները հերթական պարգևավճարն են ստացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հայտնել է նաև, որ իրենց խմբակցության անդամները հրաժարվում են պարգևավճարից։
Գեղամ Մանուկյանը մասնավորապես գրել է․
«Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։
Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։