Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը երկու գերշքեղ և գերթանկարժեք «Մերսեդես» գնեց իրենց սպասարկելու համար. Մամիջանյանը՝ Իոնիսյանին

Երբ որ այդ ամեն ինչը նոր սկսեց, առաջին միտքն այն էր, որ դա օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ, որ Սուքիասյանն ասում էր՝ Սերժ Սարգսյանը խաղատուն է հաճախել, ոչ թե առհասարակ Բադեն-Բադենի մասին էր խոսքը: Այս մասին  խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ 2016 թ. ապրիլի 5-ին Բադեն-Բադեն մեկնելու մասին տեղեկություններին:

«Հաշվի առելով, որ օլիգարխ-պատգամավորի՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը ներողության տեքստը պատրաստի: Երբ որ ֆեյսբուքյան ֆեյքերը, ֆեյք քաղաքագետները միացան պայքարին, ես հասկացա, որ խոսքը մեր երկրի առաջ ծառացած խնդիրներից ուշադրութունը շեղելու համար է, բայց երբ որ օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են «Ազատությունը» և Հ1-ը (ի դեպ, իրենց երկուսից էլ ակնկալում եմ, որ առնվազն նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան որ լուսաբանել են կեղծիքը), ես հասկացա որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ պատրաստվում է ինչ-որ հերթական հակահայկական կապիտուլյացիայի մի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն, ինչի մասին ավեlի ուշ նյութ եղավ Հրապարակում, որը վերաբերում էր այսպես կոչված խաղաղության համաձայնագրին, որը պատերազմից բացի ոչինչ չի բերի մեր երկրին»,- ասաց Մամիջանյանը: 

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հրապարակման հեղինակին՝ Դանիել Իոնիսյանին և խորհուրդ տվեց հետաքննել Փաշինյանի անցան հետ կապվող հարցրեր: 

«Չեմ կարող չհիշատակել այս ողջ արշավի «ճարտարապետին»՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոնիսյանին, որը մեր երկրում ամեն ինչի մասնագետ է: Եվ եթե պարոն Իոնիսյանն այդքան սիրահար է հետաքննությունների, ես իրեն խորհուրդ կտամ, օրինակ, հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ և գերթանկարժեք «Մերսեդես» գնեց իրենց սպասարկելու համար, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետության կողմից տրամադրված առանձնատունը բավարար վերանորոգված չէր իր համար և ահռելի գումարներ ծախսեցին բյուջեից դրա վերանորոգման համար: Թող ձեռքի հետ ՀՔԾ դիմի նաև այն բանի համար, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Սյունիք մեկնում էր 40-50 մեքենաներից բաղկացած շարասյունով: Բայց մենք այս ամենը չենք տեսնեի, քանի որ պարոն Իոնիսյանը հակված չէ իրականությունը գտնելու, այլ հակված է իր, որպես կանոն, հակահայկական օրակարգը առաջ տանելու»,- եզրափակեց Մամիջանյանը: