Պուտինը մտադիր չէ մասնակցել Բայդենի հրավիրած քննարկմանը` կլիմայի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Էներգետիկայի և կլիմայի հարցերով հանդիպմանը, որը կազմակերպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Սպիտակ տանը հաղորդվել էր, որ Բայդենը սեպտեմբերի 17-ին հրավիրում է Էներգետիկայի և կլիմայի հարցերով առաջատար տնտեսությունների ֆորումի վիրտուալ հանդիպում, որին կարող է մասնակցել Ռուսաստանը:
«Կա համաձայնություն դիվանագիտական ուղիներով, սակայն նախագահը ծրագրեր չունի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը հանդիպմանը: