Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն սթափ կգնահատի Չինաստանի քաղաքականությունը
Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական համագործակցության Չինաստանի հետ, բայց մտադիր չէ աչք փակել Պեկինի փորձերի վրա՝ խաթարել հաստատված աշխարհակարգը։ Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
«Մինչ մենք ցանկանում ենք ունենալ կառուցողական հարաբերություններ, մենք մտադիր ենք նաև սթափ դիտարկել հաստատված աշխարհակարգը խարխլելու Չինաստանի փորձերը»,-ասել է Օսթինը ԱՄՆ պետքարտուղարի և Ավստրալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ համատեղ ասուլիսում:
Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարությամբ հայտարարեցին «AUKUS»-ի պաշտպանական և անվտանգության նոր գործընկերության ձևավորման մասին: «AUKUS» դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կլինի Ավստրալիայի նավատորմի համար միջուկային սուզանավերի ստեղծումը: