Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Երկիրը փրկել չեն կարող կամ... չեն ուզում. հայրենասիրության մասին խոսելն ու պարգևավճարներից հրաժարվելը հաց է ու տեսարան` ժողովրդի համար

«Հայաստան» դաշինքը, իբրև թե շատ մեծ բան է անում, հայտարարեց, թե՝ տեսե՜ք, տեսե՜ք, մենք հրաժարվում ենք պարգևավճարներից։ Իսկ ավելի կոնկրետ՝ ո՛չ թե հրաժարվում, այլ դաշինքն այդ գումարներն ուղղելու է սահմանամերձ շրջաններում որևէ ծրագրի իրականացմանը։

Այստեղ կարող էին նաև ծափեր լինել, եթե մոռացած լինեինք, թե ինչ գաղափարախոսություն ու նպատակներ են միավորել ամենատարբեր մարդկանց ու հավաքել նրանց «Հայաստան» դաշինքի ներքո։ 

Ի սկզբանե պահանջելով «կապիտուլյանտ», «դավաճան» վարչապետի հրաժարականը՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդիպեցին փողոցում ու սկսեցին փողոցային պայքար մղել իշխանության դեմ։

Բայց գոնե մենք մեզ չխաբելու համար, պետք է խոստովանենք, որ այդ փողոցը ոչ թե հրաժարականի պահանջի ուղի էր, այլ աթոռի հասնելու ճանապարհ։

«Պայքարն» այդպես էլ մնաց փողոցում՝ որպես երեկոյան զբոսանք․․․

Անհնազանդության ակցիաներ կազմակերպելու փոխարեն, կազմակերպիչները, որոնց առաջին շարքերում նաև այսօր արդեն ԱԺ փոխխոսնակ դարձած Իշխան Սաղաթելյանն էր, մի քանի հավաք արեցին, երգեցին, քայլեցին ու իրենց հետևից եկածներին բարի գիշեր մաղթեցին։

Իսկ առավոտյան արթնացան ընտրության ճանապարհով իշխանության գալու նոր ու ավելի գայթակղիչ նպատակով․․․

Նրանք, ովքեր պահանջում էին երկրի ղեկավարի հրաժարականը, որովհետև նա երկիրը հանձնել էր թշնամուն, հանկարծ համաձայնեցին նրա հետ ձեռք-ձեռքի տված գնալ ընտրության և ստանձնել «պատվավոր ընդդիմադիր մեծամասնության» դերը․․․

Իհարկե, նրանք գիտեին, որ դրանից ավելի չեն ստանալու և մնալու են որպես երկիրը հանձնող իշխանության ընդդիմությունը, բայց քանի որ խորհրդարանի պատերից ներս ավելի տաք էր ու հարմարավետ, քան փողոցի վրաններում, ուստի նրանք մտան Ազգային ժողով․․․

«Հայաստան» դաշինքի պայքարն ավարտվեց խորհրդարանի պատերի մեջ․․․

Իրենք թերևս այնքան էլ համաձայն չեն այն մտքին, թե իբր իրենց պայքարն ավարտված է։ Ասում են, թե իրենց մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել․․․

Եթե հաշվի առնենք, որ այդ սկզբունքներն ու մոտեցումները իշխանության գալն էր, ապա իհարկե, նրանք դեռ ուզում են գալ իշխանության, բայց միայն այդքանը․․․

Լինենք ավելի իրատես․․․

«Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան մտնելուց հետո քանի՞ նոր զոհ ենք ունեցել, քանի՞ նոր գերի են վերցրել ադրբեջացիները, քանի՞ նոր վիրավոր ունենք (այսօր ևս մեկը վիրավորվեց), քանի՞ նոր տարածք է հանձնվել թուրքին․․․ ու դեռ քանի՞սն է պատրաստվում հանձնել դավաճան իշխանությունը, որի մասին գիտի ընդդիմությունը։

Իսկ ի՞նչ է արել այդ ամենը կանխելու համար․․․ Բացառապես ոչինչ․․․

Ի՞նչ է, չէի՞ն կարող գոնե հակադարձել Նիկոլ Փաշինյանին, երբ նա ԱԺ ամբիոնից հայկական տարածքների անուններն ադրբեջաներեն էր հնչեցնում... 

Կարող էին ու պարտավոր, բայց չարեցին ոչինչ․․․

Այն, ինչ արվել է մինչ օրս, այն է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ունեցվածքի վրայից հանվել է կալանքը: Դատական պրոցեսների միջոցով աստիճանաբար մեղքերից մաքրվում է նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Շեշտենք՝ հենց Փաշինյանի իշխանության օրոք:

NEWSPRESS.am-ն ավելի վաղ հրապարակել է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հանդիպել են։ Նրանց հանդիպումներից մեկն էլ կազմակերպվել է Քոչարյան ընտանիքին պատկանող «Կոնգրես» հյուրանոցում։

Այնպես որ, ցինիկաբար հայտարարել, թե հրաժարվում են պարգևավճարներից ու դրանով աչք փակել բուն նպատակի վրա՝ մոռանալով, թե ինչի համար է ժողովուրդն իրենց ձայն տվել ու ինչի համար էին հավաքվել, պարզապես ծիծաղելի է․․․

Եթե «Հայաստան» դաշինքն իսկապես ուզում է պայքարել, ապա ինչի՞ է սպասում․․․ սպասում է մինչև կապիտուլյանտ իշխանությունը հասնի՞ իր նպատակին և Հայաստանից թողնի մի պատառի՞կ․․․

Ե՞րբ է լինելու այդ պայքարը, ե՞րբ է պայթելու ցասումը, ե՞րբ են, ի վերջո, իսկապես պահանջելու երկիրը հանձնող ղեկավարի հրաժարականը և անցնելու երկրի պաշտպանության համար գործնական քայլերի: Ի՞նչ չունեն՝ մարդկային, ֆինանսական ռեսուրսնե՞ր, խե՞լք, ո՞ւժ: Ամե՛ն ինչ ունեն: Միայն ցանկություն չունեն: 

Քանի դեռ այդ ամենը չկա՝ հայրենասիրության մասին խոսելն ու պարգևավճարներից հրաժարվելու հայտարարությունները հաց են ու տեսարան` ժողովրդի համար։

Դասականը կասեր՝ Էս ո՞ւմ եք ձեռ առնում, տղերք․․․

NEWSPRESS.am