Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Հենց սա է այն բացահայտ փաստը, որ Հայաստանը ամեն գնով փորձում են պոկել Ռուսաստանից

Հենց սա է այն բացահայտ փաստը, որ Հայաստանը ամեն գնով փորձում են պոկել Ռուսաստանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուել Մանուկյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Սիրեք Ռոբերտ Քոչարյանին թե չսիրեք, նա ռուսների ամենավստահելի գործընկերն է, այդ վստահությունը իր տեսքի համար չէ որ ունի, այլ իր ապրած կյանքի։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար շատ մեծ ռեսուրս է։ Երկրներ կան, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների համար տասնյակ տարիներով տանջվում են, բազմաթիվ դիվանագետներ են փոխում, միլիոնավոր դոլարներ ծախսում, բայց Հայաստանը ունի Ռոբերտ Քոչարյան և նրա ուժը վստահությունը օգտագործելու փոխարեն հակառակն է անում։ Հիմա մեկը կասի բա սաղ ծախելա ռսին, ռսների հետ էսա արել, ենա արել, հա ճիշտեք, բա հենց դրա արդյունքումա այդ լավ հարաբերությունները ձևավորվում։ Երկու ընկեր լավ ընկերներ են դառնում, երբ իրար հետ ամեն բան անում են և լավ և վատ և վերջում էլ իրար չեն դավաճանում, չենք գցում ու չեն ծախում։ Հենց այդպես է ձևավորվում վստահությունը և հենց դա ի նկատի ունեմ, որ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը իր ապրածով է Ձեռք բերել ռուսների հետ այդ վստահությունը։

Ռոբերտ Քոչարյանին որպես անձ և անհատ մի դիտարկեք, նրան ավելի այլ աչքերով նայեք և նրա դեմ այս քայլերը մեր երկրի վիճակը ավելի են վատացնելու։ Հենց սա է բերում երկրի կործանման, զինվորները կոտորվում են, պետությունը կորցնում ենք և գնալով դառնալու ենք անհայրենիք։ Ամբողջ հեղափոխություն կոչվածը ուղղված էր հենց Քոչարյանի դեմ և դա արդեն փաստ է, թալան մալան կապ չունի վստահեցնում եմ, խնդիրը միայն մի բանում էր, որ Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում, հարվածը Ռուսների դեմ էր, Քոչարյանի դեմ արվածը արտաքին ուժերի պատվեր էր և դա Ձեզ վստահեցնում եմ 100% ով։

Քոչարյանի և իր թիմի բացահայտ Ռուսների կողմ լինելը անընդունելի է աշխարհի հակառակ կողմի մի շարք ուժերի համար։ Մեծ պետությունների և միջազգային հարաբերությունների մեջ Քոչարյանը շատ փոքր մի կետ է, բայց նրանով զբաղվում են մի պարզ պատճառով, որովհետև նա ռուսների հետ է և ռուսների հակառակորդները պետք է թուլացնեն ռուսներին, թուլացնելու համար պետք է անջատեն այն վստահելի կետերից, որոնց վրա հենված է Ռուսաստանը։

Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ արևմտյան մի շարք ուժերի, Թուրքիայի, ԱՄՆ ու Մեծբրիտանիայի մոտ բավականին ստացվել է երկրների ներսից քայքայել և երկրները նվաճել հենց երկրի ներսից՝ մեծ փողերի օգնությամբ։ Ռուսաստանը զգացել է այդ վտանգը և իր բացը, հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը միութենական պետություն է ուզում ստեղծել, որովհետև իր տիրապետության տակ եղած մանր ու միջին պետությունները իրենից փորձում են պոկել և եթե այսպես շարունակվի ու իրենք ոչինչ չանեն մի գուցե պոկեն և դրա վառ օրինակներն են՝ Վրաստանի, Բելառուսիայի, Հայաստանի օրինակները։

Եթե Ռուսներից պոկեցին Հայաստանը և այլ երկրներ, ռուսները կրկնակի կթուլանան։ Ինչպես մենք էինք ասում Արցախը մեր դարպասն է, այդպես ռուսների համար Հայաստանը իրենց երկրի դարպասն է։ Ամենայն անկեղծությամբ, ով ինչ հանցանք արել է պետք է պատժվի օրենքի առաջ, բայց վստահաբար զգում եմ և գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանին ոչ թե հանցանքի կամ այլ բանի համար են հարձակումների ենթարկել և ենթարկում, այլ կատարում են կոնկրետ արտաքին ուժերի պատվերներ, հրամաններ, այդ թվում թուրքական և ադրբեջանական ուժերի։

Այս ամենի մեջ ամենածանրը հենց դա է, որ թշնամի երկրների ցանկություն է Քոչարյանին և իր թիմակիցներին չեզոքացնել, նրանք առաջին քայլով դա անելով հասան հաջողության և հաղթեցին պատերազմը, հիմա կրկնապատիկ ուժեր են դնում, որ շարունակեն Քոչարյանին չեզոքացնել, որպիզի շարունակվի իրենց հաջողությունները։ Պատերազմից հետո ազգի մի զգալի մաս ուշքի եկավ, ճշմարտությունը բավականին ջրի երես եկավ և մտածող մարդիկ հասկացան թե ինչ է կատարվում ու ինչ ծուղակի մեջ են գցել մեզ բոլորիս 2018թ ի հայտնի հեղափոխություն կոչված սրբապղծությամբ»: