ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ (ֆոտո)

Վերջին երկու տարվա ընթացքում ողջ հայ ժողովուրդը անցավ ծանր արհավիրքների միջով ու ունեցանք մեծ կորուստներ: Սակայն պետք է ասեմ, որ, ուսումնասիրոլով մեր բազմադարյա պատմությունը, կարծում եմ մենք ավելի ծանր էջեր ենք ունեցել և մշտապես հաղթահարել ենք: Ոչ թե պետք է անընդհատ մտածել՝ ինչպես զենքի ուժով հաղթահարել խնդիրները, այլ չմոռանանք նաև մշակույթի ազդեցության մասին: Ես կողմնակից եմ մշակութային հաղթանակներին: Ցավոք, վերջին շրջանում յուրաքանչյուր կրթօջախ ապրեց հետընթաց: Հիմա հաղթահարում ենք, հաղթահարելու ենք բազմապիսի արգելքներ: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ մենք հնարամիտ, խելացի ազգ ենք և ունենք հզոր մշակույթ:

Պարարվեստը լրջագույն ուղղություններից մեկն է, և մենք պարտավոր ենք թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանից դուրս քարոզել պարը, ազգայինը, ժողովրդականը: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ներկայացված են հիմնական երկու պարային ժանրեր՝ հայկական և դասական, իսկ համերգային ծրագրերի ընթացքում անդրադառնում ենք նաև տարբեր ազգերի պարերին:

Մեր ռուսաստանյան մասնաճյուղերը այս տարի բավական ակտիվ սկսեցին աշխատել: Ժամանակի հրամայականն էր արդեն Հայաստանում ունենալ կենտրոնական մասնաճյուղ: Շատ վաղուց էր պլանավորվում ունենալ ավելի մեծ, ընդարձակ, բարվոք պայմաններով մասնաճյուղ , և մենք բացեցինք այն: Այսօր ներկայանում ենք 3 մասնաճյուղերով ՝ Մալաթիա համայնքում, Արտաշատում և Երևանի կենտրոնական ՝ Տիգրան Մեծ 18: Այսօր և՛ ծնողները, և՛ երեխաները պահանջատեր են, ինչպես և մենք պահանջատեր ենք ներսում՝ պարուսույցներից, աշխատանքի կազմակերպումից սկսած կարևորում ենք սաների գեղագիտական դաստիարակությունը: Ցանկացած գործունեության մեջ հասարակությունը մասնագիտացել է. շատ լավ է հասկանում՝ ում վստահել, ում՝ոչ: Իսկ մենք ապահովում ենք ամենը, ինչը կօգնի բացահայտել նոր տաղանդներ: Դա մեր նպատակն է: Երևանի կենտրոնական մասնաճյուղում երեք տարիքային խումբ ունենք: Կրտսեր դասարանները 2 են՝ 3-7 տարեկաններ, 8-13 տարեկան՝ միջին խումբն է, և 13-ից բարձր մենք լրացնում ենք ավագ խմբերը: Նշենք, որ ավագ խմբից մասնակիցներ հետո դառնում են մեր հիմնական կազմի անդամները:

Շատ բուռն համերգային ընթացք է ապրում մեր գործունեությունը հիմա մոսկովյան և մերձմոսկովյան քաղաքներում: Այս պահին պատրաստվում ենք կրեմլյան երկու համերգներին՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հարութ Փամբուկչյանի 70-ամյակին նվիրված համերգներին: Այսպիսի մեծամասշտաբ համերգները ամենամյա բնույթ են կրում և շարունակական են: Այնուհետև դեկտեմբերին, կրկին Մոսկվայում ներկայանալու ենք մեծ մենահամերգով մեր բոլոր մասնաճյուղերի սաներով ներգրավված, իսկ փետրվարին՝ Երևանում կանցկացնենք Հայաստանյան մասնաճյուղերի սաների մենահամերգը:
Հպարտությամբ ասեմ, որ մեր հաջողության գրավականը անսահման սերն է կոլեկտիվի ներսում և թիմային աշխատանքը: Շատ կարևոր է, որ մեկը մյուսի նկատմամբ հոգտարություն դրսևորի, խնամք, կարեկցանք, սեր և հարգանք ցուցաբերի: Փորձից ելնելով հավաստում եմ, որ մերոնք տիրապետում են այդ հատկանիշներին: Ամեն տարի համալրումներ ունենում ենք, բայց քիչ են լինում մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր ռիթմով առաջ գնալ: Մեծ ընտանիքի բանաձևը առաջնորդում է մեզ: Արվեստի մեջ մեր մեծ ու հաջողված շրջագայության համար շնորհակալ ենք բոլորս: Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ: