Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:
Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:

Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:

Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:

Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության,
միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:

Եւ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:

Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:

Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:

Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք:

Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:

Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:

Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր... Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան:

Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:

Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:

Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ: Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:

Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:
Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:

Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:

Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:

Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ, ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,
Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:

Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք:

Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: