Թուրքմենստանի դեսպանատունը հերքում է նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առողջական վիճակի վատթարացման մասին մի շարք ԶԼՄ -ների տեղեկատվությունը բացարձակապես սուտ է և իրականությանը չի համապատասխանում:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ -ներ հայտնել էին, որ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը կոմայի մեջ է:
«Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երեկ անցկացրել է Նախարարների կաբինետի ընդլայնված նիստ թվային համակարգի վերաբերյալ, որի ընթացքում քննարկվել են պետական կյանքի արդիական հարցեր և դիտարկվել են մի շարք փաստաթղթային նախագծեր», - ասել է դիվանագիտական առաքելությունը։