Ուժգին երկրաշարժ` Ավստրալիայում. ավերվել են տներ
Ավստրալիայի առնվազն 46 շենքեր տարբեր աստիճանի վնասներ են կրել չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից և մի քանի հետցնցումներից հետո: Այս մասին հայտնում է ABC տեղական հեռուստաալիքը:
Երկրաշարժի զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Իրավիճակը գնահատելու համար ուղղաթիռներ են ուղարկվել որոշ շրջաններ: Ստեղծվում են նաև կենտրոններ, որպեսզի օգնեն բնակիչներին:
Նշվում է նաև, որ որոշ շրջաններում ցնցումների հետևանքով հոսանքազրկումներ ենեղել:
Փորձագետները զգուշացնում են բնակիչներին, որ տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումները կարող են շարունակվել մի քանի ամիս: