Բլինքենն ու Չավուշօղլուն խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել և զրուցել են: Այս մասին հայտնում է Tacc-ը:
Գործակալությունը նշում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն երկարատև զրույց են ունեցել Կովկասի տարածաշրջանի մասով և անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայտնում է ԱՄՆ ԱԳՆ-ն:
Զրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Աֆղանստանի հարցին: Այլ մանրամասներ հայտնի չեն: