Զելենսկիի խորհրդական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձ է կատարվել (լուսանկարներ)
Ուկրաինայում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ինչպես հայտնի է դարձել «Страна» ինտերնետ պարբերականին, երկրի նախագահի խորհրդական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձ է կատարվել:
«Կրակել են Շեֆիրին: Վարորդի մարմինը երեք փամփուշտ է վնասել: Այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինքը՝ Սերգեյ Շեֆիրը ողջ է, չի տուժել»,- ասել է «Страны»-ի աղբյուրը:
Հիշեցնեք, որ այս պահին Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Նրա արձագանքը իր խորհրդականի նկատմամբ իրականացված մահափորձին, դեռևս հայտնի չէ:
Ոստիկանությունն արդեն հատուկ օպերացիա է իրականացրել՝ ահաբեկիչներին հայտնաբերելուն ուղղված:
