Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները և ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանության պետին, դատախազին և ՀՔԾ պետին: Այս մասին տեղեկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից։

«2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ին դուրս եմ եկել իմ բնակարանից և ուղևորվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Մուտքից դուրս գալիս պարզեցի, որ մի տղամարդ ինձ հետևում էր, այդ անձին լուսանկարեցի ու անմիջապես գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրեցի նաև այդ անձի լուսանկարները:

Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները և ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:

Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը ինձ հայտնեց, որ ես իրավունք չունեմ այց կատարել Եռաբլուր, քանի որ այնտեղ ինչ-որ հանրային միջոցառում է և ես պատրաստվում եմ խոչընդոտել այդ միջոցառմանը:

Հետևաբար պետք է չգնամ, իսկ իմ պնդմանը, որ ես իրավունք ունեմ անցկացնել խաղաղ բողոք և դիրքորոշում հայտնել նա պատասխանեց, որ ինքը որպես ոստիկանության գնդապետ պահանջում է ինձ հեռանալ, եթե ոչ՝ բերման կենթարկեն, այդ հարց ու պատասխանը իմ կողմից տեսաձայնագրվել է և  հրապարակվել ուղիղ եթերով:

Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը այնուհետև հրահանգ է տվել ինձ բռնի ուժով առևանգել: Այդ ապօրինի հրամանը կատարվել է թվով չորս ոստիկանների կողմից: Վերջիններս բիրտ ուժի գործադրմամբ ինձ մտցրել են ոստիկանական ավտոմեքենա և ոլորել են ձեռքերս, ավտոմեքենայի մեջ ինձ պատճառել են ուժեղ ցավ, հայհոյել են, ձեռքիցս խլել են հեռախոսս և ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին` Ոստիկանական ավտոմեքենայի մեջ հատկապես ձախ թեւիս շրջանում ուժգին ցավ զգալու պատճառով ինքնազգացողությունս վատացել էր: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում բժշկական միջամտությունից` միջմկանային ցավազրկող ներարկելուց հետո, ցավը միառժամանակ մեղմվել էր եւ դադարել սրտխառնոցս: Ոստիկանության բաժնում արդեն ինձ պարզ էր, որ ոստիկանները ինձ պատճառել էին մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության բաժնում իմ խնդրանքը` տեղեկացնել հարազատներիս իմ գտնվելու վայրի վերաբերյալ, բավականին ուշ է թույլատրվել: Հարազատներս երկար ժամանակ չեն իմացել իմ գտնվելու վայրի մասին: Ես չեմ կարողացել նաև հրավիրել փաստաբան, այդ իրավունից օգտվելը նույնպես տեղի է ունեցել խախտումով: Փաստաբանս եկել է, ոչ թե իմ խնդրանքի հիման վրա, այլ այն ժամանակ երբ հարազատներս իմացել են, որտեղ եմ գտնվում՝ նրանք են կանչել:

Սույն հաղորդմամբ պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել իմ իրավունքները և ազատությունները սահմանափակող ոստիկաններին: Մասնավորապես ոստիկանների կողմից իմ հիմնարար իրավքվուննքերին խոչընդոտելուն`

• թույլ չտալ ազատ տեղաշարժվել,

• թույլ չտալ կանգնել Երռաբլուր տանող ճանապարհի մոտ,

• թույլ չտալ արտահայտվել` քաղաքական դիրքորոշում հայտնել գտնվելով այդ վայրում,

• անօրինական կարգով զրկվել անձնական ազատությունից և անձնական իր հանդիսացող հեռախոսից,

• ենթարկվել խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի, որի պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ,

• ժամեր շարունակ ապօրինի գտնվել անազատության մեջ՝ ոստիկանության բաժնում:

Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան»։