Սա ձեր նվերն է հայ ազգին. տեսանյութում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է. Մետաքսե Հակոբյան (ֆոտո, վիդեո)
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան սա ձեր նվերն է հայ ազգին ՀՀ-ի անկախության 30-ամյակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Տեսանյութում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է, նկարում՝ թշնամուն հանձնած Ակնաղբյուրը: Տեսանյութի ու նկարի հեղինակը ես եմ: 21.09.21թ.»,- գրել է նա:
