Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Հասարակություն

Իմ նկատմամբ քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները. Փոստանջյանը դիմել է դեսպաններին (լուսանկարներ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով իր նկատմամբ իրականացվող հետապնդմանը, որն ինքը համարում է քաղաքական.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոնին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին
ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին
ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիյա Պեյչինովիչ Բուրիչին
ԵԽԽՎ նախագահ տիկին Լիլիան Մորի Պասկեին
24 սեպտեմբերի, 2021թ.

ԴԻՄՈՒՄ

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն դիմումով հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից` (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:

Շուրջ երկու ամիս առաջ իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` պայթեցրել և հրկիզել են ամուսնուս ավտոմեքենան, բարեբախտաբար զոհեր չկան: Առայսօր` թեպետ տեսախցիկները արձանագրել են, որ պայթունից անմիջապես առաջ ավտոմեքենային մոտեցել են երեք տղամարդ և ինչ-որ բան են տեղադրել ու հեղուկ լցրել ավտոմեքենայի վրա, ՀՀ իրավապահ մարմինները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին: Ավտոմեքենան առայսօր գտնվում է բակում և հանդիսանում է իրեղեն ապացույց, որը ըստ ոստիկանության պետք է այդպես պահել:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգությանը, որը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հետևելով ինձ, իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը:

Առևանգման հատուկ գործողության ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումը ու լուսանկարներ և ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում»։