Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

««ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ: Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գնային ու պահեին իրենց հողը, բայց դա չարեցին, «ուտվում է» հասարակության մեծ մասի կողմից: Խնդիրն այն է, որ այդ մեծամասնության մեջ դեռեւս կա այն համոզմունքը, որ «խաղաղ պայմաններում» կարելի է ոչինչ չանել, բայց հենց որ պատերազմը սկսվում է, պետք է կամավորական ջոկատներ կազմել եւ գնալ կռվի, ու որքան բազմամարդ լինեն այդ ֆիդայական ջոկատներն, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը: 21-րդ դարում այդպիսի պատերազմ չի կարող լինել: Ի դեպ, հաջորդ պատերազմը կլինի ոչ միայն ԱԹՍ-ների, այլ, ենթադրում եմ, արհեստական բանականության լայն կիրառմամբ:

Ընդհանրապես, բոլոր ժամանակների համար կարելի է ասել, որ պատերազմը վարում են ոչ միայն բանակները (կանոնավոր եւ ցանկալի է՝ պրոֆեսիոնալ), այլեւ, նույնիսկ առաջին հերթին, պետությունները՝ իրենց տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ եւ մշակույթով: Հայրենասիրությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեն թե՛ ռազմի դաշտում, եւ թե՛ բոլոր նշված ոլորտներում: Իսկ ամենից առաջ իշխանությունը պետք է դրսեւորի կառավարման, հասարակությունը համախմբելու իր ունակությունը: Հետեւաբար, պատերազմի դրական կամ բացասական ելքի համար պատասխանատու է պետության առաջին դեմքը: Եթե ոչ միայն 680 հազար, այլ 3 միլիոն, կամ անգամ՝ 10 միլիոն հայ մտածի, որ նա այստեղ ոչ մի կապ չունի, ես, միեւնույն է, իմ կարծիքին կմնամ: Ֆիդայական պատմություններն, այո, ոգեւորիչ են, բայց որպես 21-րդ դարի պետության ու բանակի ռազմավարություն՝ անընդունելի:

Վերջերս վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաղթելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել մահվանը։ Զուտ տեսականորեն դա որոշ դեպքերում կարող է եւ ճիշտ լինել: Բայց, եթե խոսքը անցած տարվա պատերազմի մասին է, ապա դժվար է համաձայնել, որ մենք պարտվել ենք հուսահատությանը կամ մահվանը: Մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական բանակին՝ մեր պետությունը, մեր դիվանագիտությունը, մեր բանակն ավելի թույլ գտնվեց, քան այդ երկու պետություններինը՝ իրենց հնարավորություններով: Ավելի լավ է իրերն իրենց անունով կոչել, քան ընկնել հոգեբանական նրբությունների մեջ: Դրանք առանձնապես չեն սփոփում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։