Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Մասնակցելով բոլոր ՏԻՄ ընտրություններին, ուժեղանալու ենք, որպեսզի վերցնենք իշխանությունը Հայաստանում. ՀԿԿ

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշել է ակտիվանալ, «ռեստավրացիա» անել իր տարածքային կառույցները, ինչպես նաև մեծ թափով քարոզչական արշավ սկսել:

Եվ ահա, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ կուսակցության պլենար նիստը: Նիստը մեկնարկեց կուսակցության օրհներգով, այնուհետև առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, հետո նաև կուսակցության անդամների, որոնք մահացել են վերջին շրջանում:

Այնուհետև ընտրվեց կուսակցության վեց հոգանոց նախագահությունը՝ Երջանիկ Ղազարյան, Բորիս Գյուրջյան, Գագիկ Մանուկյան, Անդրանիկ Ղուկասյան, Արմեն Մանուկյան: Ինչպես նաև պլենումի աշխատանքներին մասնակցում էր ՌԴ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՌԴ պետական դումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը: Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվեց Երջանիկ Ղազարյանը: Մի շարք օրակարգային հարցեր քննարկելուց հետո անցում կատարվեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը:

Երջանիկ Աբգարյանը նշում է, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը բազմիցս մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

«Սակայն ՀԿԿ-ն 15 տարի է, ինչ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց հիմա մենք հայտ ենք ներկայացրել Հայաստանում իշխանություն վերցնելու, պատրաստ ենք վերցնել այդ պատասխանատվությունը, այսօր հայտարարում ենք դրա մասին և դա սկսում ենք տեղերից: Մեր նպատակը միանշանակ հաղթանակն է: Մենք առաջադրվել ենք Գյումրիի ավագանու ընտրություններում, ինչպես նաև Գորիսում, սակայն այնտեղ ունենք խնդիրներ, վիճարկում ենք: Հաջորդիվ մասնակցելու ենք նաև Վանաձորում կայանալիք ընտրություններին: Ապագայում ևս մասնակցելու ենք ընտրություններին: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս 30 տարիները ոչինչ չեն տվել Հայաստանին, հայ ժողովրդին, եղել է միայն ալան-թալան, սեփականաշնորհում և այլն: Մենք գալիս ենք վերցնելու իշխանությունը, ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ, այլ հայամետ կուսակցություն ենք: Մենք ժամանակին հավաքել ենք 1,2 մլն ստորագրություն Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու համար: Այսօր դա նոր թափով գործարկվում է: Պատրաստ ենք մեր ջանքերը գործադրել, որ Հայաստանը նույնպես մտնի այդ միության մեջ: Ինչպես յոթանասուն տարիներին, այնպես էլ հիմա մեր ապագան կապում ենք Ռուսաստանի հետ, ապագայում նաև Խորհրդային Միության վերականգնման հետ: Հայաստանի և հայ ժողովրդի փրկությունը սոցիալիզմն է»,-նշեց Ղազարյանը:

Ընդգծում է՝ մասնակցելով բոլոր ՏԻՄ ընտրություններին, ուժեղանալու են, որպեսզի վերցնեն իշխանությունը Հայաստանում:

ՌԴ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՌԴ պետական դումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը ողջունեց ներկաներին, փոխանցեց Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի ողջյունները:

«Ձեզ հետ բոլորը մեծ հույսեր են կապում: Ուրախ եմ, որ այսքան համերաշխ հավաքվել և կարևոր գործ եք կատարում: Կոմունիստական կուսակցությունն այսօր ամենատարբեր երկրներում կանգնած է մեծ խնդիրների առջև, օրինակ՝ Ուկրաինայում, որտեղ փակվում են կուսակցության բոլոր գրասենյակները: Վստահ եմ, որ միավորվելով Երջանիկ Ղազարյանի շուրջ կկարողանաք մեծ արդյունքների հասնել»,-նշեց Կազբեկ Տայսաևը: