Ու մինչև հիմա հարց մնաց՝ ի՞նչ արեցին հազարավոր քնապարկերը, երբ ամեն մարդ իր զինվորի համար «List.am»-ից քնապարկ էր առնում
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի 3-րդ օրը Իրանի հայ համայնքի «Կամավորներ» խումբը Հայաստան էր ուղարկել 10 000 քնապարկ ։
Պատերազմի 14-րդ օրը ԱՄՆ Հայ համայնքը ՊՆ-ին է ուղարկել 60 000 քնապարկ։
Ու մինչև հիմա հարց մնաց` ի՞նչ արեցին քնապարկերը, երբ ամեն մարդ իր զինվորի համար «List.am»-ից քնապարկ էր առնում ։
Պատերազմի հակառակ կողմը»: