Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
Հասարակություն

Քո տան մեջ վիզը ծուռ ու չորեքթաթ ապրելն է ամոթ․ Գևորգ Գրիգորյանի հուզիչ գրառումը

Դերասան Գևորգ Գրիգորյանը, որը մասանակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս գիշեր վերջին անգամ ինձ տեսա անցած տարի, վերջին անգամ ընկերոջս՝ Վահե Քոչարի համերգին ուժեղ ուրախացա, խմեցի, ու ոչ մի բան էս աշխարհում չէր խանգարում, ամեն ինչ իր տեղում էր, ես սիրահարված էի ու երազանքներով լցված, հրաշք աղջիկ, հզոր ընկերներ, իսկ առավոտ ամեն ինչ կսկսի պայթել, ու այն «ես» էլ հետ չեմ գա։ Նոր «ես» կծնվի։ Պատերազմի ավարտից հետո կսկսեմ մեկը մյուսի հետևից սխալներ գործել, կկորցնեմ նրանց, ում ընկեր ու ընտանիքի անդամ եմ համարել, սիրված լինելը չեմ գնահատի, ինձ կտամ ցավերին, կորուստներին, հիշողություններին ու կսկսեմ քարշ տալ օրերս գետնով։ Բայց հենց այս օր էլ ես սկսում եմ ուղղել սխալներս, հենց էս պահից, անվերջ փորձել եմ հասկանալ, թե ինչ պիտի արվի, որ բոլոր կորուստները զուր չլինեն, ու հանգել եմ էն մտքին, որ պետք է ուղղակի սխալները ուղղել, բոլորը, հերթով։

Վերջին անգամ եմ դիմում քեզ, անծանոթ հայրենակից, բախտակից, վերջին անգամ խոսքով եմ դիմում, խնդրանքով, վեր կաց, էլ արցունք չկա, էլ ավել ցավալու տեղ չկա ու էս ամենը չի վերջանալու, եթե ինքդ չկանգնացնես։ Վեր կաց, մենք նոր ճանապարհ ենք սկսում, երկար ու բարդ, խելագարվելու ժամանակներում ենք ապրում, պատմական ժամանակներում, մեզ հետո ինչ-որ ձև հիշելու են, մեզանից ինչ-որ բան ժառանգելու են, մեզ նայում են մեզ հաջորդողները, մեզանից օրինակ են վերցնում, ու վստահ եմ ասում ՝ մեզանից է կախված՝ մենք կմնանք պատմության մեջ վասակնե՞ր, թե՞ Վարդաններ։ Անպատիվ գոյատևումը, կյանքի օրերը ամեն ինչի հաշվին երկարացնելը երբեք չի կարող լինել տղամարդու ընտրություն, մահը պարտություն չէ, այ դա է պատմությունը ցույց տվել, մահը բոլորիս է սպասում անխուսափելիորեն, երդվում եմ, բոլորս ենք մի օր մեռնելու, ու բացարձակ պարտադիր չի՝ դա լինի ծերությունից, դա մենք ի զորու չենք կանխատեսելու, բայց ես քեզ խնդրում եմ, արի պատվով ապրե՛նք, արի չամաչե՛նք մեր գոյությունից, կռվելով պարտվելը ամոթ չի, հանձնվելն է ամոթ, վախենալը ամոթ չի, վախը չհաղթահարելն է ամոթ, քո տան մեջ ստրկացած, վիզը ծուռ ու չորեքթաթ ապրելն է ամոթ։

Համարյա վատահ եմ՝ շատերի մոտ ինքնագովազդի տպավորություն կթողնի ասածս, թքած, հիմա դա ինձ վերջին հերթին է հուզում, մոռացեք անունս, մոռացեք, որ ճանաչել եք, ու մի հիշեք, թե ով է սա կիսում ձեզ հետ։ Ես ձեզանից մեկը, նույն ազգից, նույն բոյի, նույն քաշի, նույն բակից, նույն խաղերը խաղացած, նույն դասարանից, նույն քաղաքից մեկն եմ, մենք նույն խմորից ենք:

Ես ապրելով ու շոշափելի օրինակով ցույց կտամ, թե ո՞նց կարելի է ամեն ինչի վրա խաչ քաշել ՝ կարիերա, աշխատանք, հոբբի, «ազատ» ժամանակ, վայելքներ ու անհոգություն և կենտրոնանալ մի բանի վրա՝ Տեր կանգնել Տանդ, երբ Տան դուռը բաց է ու անտեր, իսկ թշնամիները ընկածին չեն գթալու, վստահ եղեք, կտրորեն կանցնեն։ Օգնեք, ծառայեք, ով ինչով կկարողանա, օրը մի ժամ, շաբաթը մի ժամ, կապ չունի։ Մի քարն ուղղակի քար է գետնին, 10000000 քարը իրար վրա դրված՝ ամրոց: Ես դա կանեմ ծայրահեղական մեթոդով, որ ցույց տամ դրա հնարավոր լինելը, բայց ձեզանից կխնդրեմ ընդամենը մարդա մի քար, ու որ ոչ մեկ չասի՝ ծանր է, չեմ կարա։ Կարաս, ուղղակի չես ուզում, ալարում ես, վախենում ես, մտածում ես քեզ չի կպնի, թքած ունես, հիասթափված ես, կոտրված ես, էլ ուժ չկա։

Ես՝ քո պես մեկը, քեզանից մի հատ, մի քանի միլիոնի մեջ, ես քեզ ասում եմ, կարող ես, չեմ կարա չկա, կա չեմ ուզում։

Մորս։

Ինքը կարող է չասի, բայց հաստատ իմ համար ուրիշ ճակատագիր կուզեր, ես Մորս առաջ շատ հարցերում եմ մեղավոր, ու այդ բոլոր հարցերը եղել են դատարկ, էժան ու կենցաղային, ու հիմա էլի Մորս ցավացնելու եմ, բայց էս անգամ գիտեմ գոնե ինչի համար։ Էս անգամ ես իրան կպահեմ անվերջ լարվածության մեջ, ու ոչ մեկ չասի «մերս, հերս, քուրս, ախպերս»։ Ունեմ մեկ մեծ քույր, երկու փոքր, և երկու փոքր եղբայր։ Ու դա անասունի գլխաքանակ չի, ամեն մեկը իր տեղում անգին է ու անփոխարինելի։

Մամաս թեկուզ անհամաձայն լինի, կռվի հետս, նեղանա ու համոզի, իրա սկզբունքներին դեմ բաներ ասի, ինքը իրա ասածին կամ ապրածին հակասի՝ մեկա, մենք երկուսս էլ նույն կարծիքի ենք՝ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, ստրկությունից ու նվաստացումից վատ ոչինչ չկա։ Ինչքան էլ էմոցիոնալ պոռթկման մեջ Մաման կասի՝ «մի անգամ ես ապրում, էշի մեկը, գնա ապրի, ինչի ես պարտադիր ուզում էշ նահատակ լինես էս անասունների համար», մեկ է, ինքը իրա Երևանը չփոխեց ուրիշ տեղի հետ, չնայած հավատացնում եմ ուներ ու ունի հնարավորություն, ու հիմա իրան մեղավորա զգում, որ ես նենց եմ, ոնց կամ։ Մամ ջան, դու ինձ շատ բան ես տվել, անհաշվելի շատ, բայց ամենակարևորը՝ դու ինձ սովորացրել ես երբեք վախեցած ու փախած չապրել, որ թեկուզ մենակ լինես, բայց արդարության համար պետք է կռվել, թասիբի համար պետք է կռվել, որ էս Երկիրը մերն է, որ Վարդևանյան Վահագն է իսկական ուժեղ տղեն, ոչ թե բիլ գեյթսը, մնացած ամեն ինչ կենցաղ է, ժամանակավոր, անարժեք ու սուտ։ Մենք ժամանակավոր հյուրեր ենք ու ոչինչ չենք տանելու մեր հետ, էս ամենը կա, որովհետև մարդիկ գնալուց թողել են մեզ, իսկ մի բան տալու համար քեզ մի բանից պիտի զրկես, դու ամբողջ կյանքդ ապրել ես մեր համար, ապագայի համար, քեզ զրկել ես ամեն ինչից, որ մեր կապրիզները իրականացնես, ես քեզ հիմա նոր սկսում եմ հասկանալ, ապագան ներկայից կարևոր է, դու ու քո նման մարդիկ են երկնակամարը տանում իրանց ուսերի վրա, դու քեզ զրկել ես, որ ես ունենամ, ու ես ամեն ինչ ունեցել եմ, իսկ հիմա իմ հերթն է։ Մենակ կներես, որ դա անում եմ ապագայի համար այլ ոչ հենց քո, էդ ապագայում դու էլ կաս, երբեք մենք չգիտենք թե «թելը» որտեղ կկդրի, բայց ես էլ, դու էլ գիտենք, որ թելը անպատիվ ձգողները մենակ ամոթ են թողնում որպես ժառանգություն, ու ոչ մի փող ու պաշտոն դա չի մաքրում։ Ես ուղղակի գիտեմ մի բան՝ իմ գերդաստանից ոչ մեկը էլ չի ընտրելու Դեր Զորի ճամփեն, մենք կա՛մ կապրենք մե՛ր տանը, մե՛ր Հայրենիքում ազատ, կա՛մ կմեռնենք, սաղ թե մեռած էս հողը մեզ տիրություն կանի:

Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ, երբ Արցախից հետ եկաք Հայրիկի հետ, դու անվերջ, տարիներ շարունակ, մինչև հիմա, պատմում ես դրա գեղեցկության մասին, ասում ես՝ «Ավետյաց երկիրն է», ու հա դու ճիշտ էիր, եթե դրախտ կա, Արցախը դրախտից պոկված, ներքև ընկած Սուրբ հողա, ու ես արգելում եմ քեզ մեղավոր զգալ դրա համար, դու ինձ ամենակարևորն ես տվել էս կյանքում, սովորացրել ես սիրել, կարևորը անկարևորից տարբերել, ունենալ արժեքներ, լինել սկզբունքային, իհարկե էդ հարցերում քեզ ու պապային հասնելու համար դեռ երկար ճամփա ունեմ, բայց երդվում եմ, ինչքան էլ ծանր է եղել կյանքում, ինչքան էլ անտանելի, հենց էդ ձեր ներարկած լույսն է ինձ միշտ ուղղորդել, իսկ սերը դա հենց լույսա, մեր գոյության միակ լույսը։

Ես գիտեմ, որ ինչ արել եմ, կիսատ եմ թողել կյանքում, հազար զբաղմունք փոխել, առանց ափսոսանքի, բայց ինձ հիմա սերն է շարժում, իսկական սերը, ու էս ճամփեն ես կիսատ չեմ թողնի, իմ Հայրենիքը սկսվում է քեզանից: Ես երբեք քեզ չեմ կարա վերադարձնեմ պարտքս, տասը կյանք չի հերիքի, ցավացրածը հետ չեմ վերցնի, ու կարողա ավելացնեմ, բայց չի լինելու էս աշխարհում մի տեղ ու իրավիճակ, որտեղ դու իմ համար կամաչես ու գլուխդ կկախես։ Անթերի ոչ մի բան չկա, ես էլ քո թերի զավակն եմ։ Բայց էդ մի բանը կարամ խոստանամ։

Սենց եմ գրում, որովհետև ուրիշ ձև չեմ կարեցել մտքերս հավաքեմ ու ամեն ինչ ասեմ, մտածել եմ ծիծաղալու կթվամ, չհասկացված կլինեմ, կամ էմոցիոնալ թվալուց եմ ամաչել, բայց ինչ որ Մորս երբեք չեմ ասել, ասեցի հիմա։ Ավելացնելու բան չկա երևի, Մամ ջան։

Ես չգիտեմ անկեղծ ինչ զավակ եմ եղել, երևի ավելի շատ պռոբլեմատիկ, չգիտեմ ինչ ընկեր եմ եղել, ինչ ամուսին կամ զուգընկեր, բայց ես վերջ եմ դնում կիսատությանը!

Ոչ մի ուղղություն ցույց չեմ տա, չեմ հորդորի, կոչեր չեմ անի, ես ուղղակի ինքս կքայլեմ նոր ճանապարհով, չքայլված, անհայտ, դուք հետքերով կգտնեք ճամփեն։ Մենակ խնդրում եմ, մենակ չթողնեք։ Չէ՛, չեմ վախենում, ուղղակի գիտեմ, որ մեզ շատ քարեր են պետք։

Տնից լավ տեղ չկա։

Չգիտեմ, զուգադիպությամբ, թե չէ, սեպտեմբերի 27-ին՝ այսօր, կլինի հրամանս։ Հայրս, երբ իմացավ ժամեր առաջ, (ինքը ֆբ-մբ չի կարդում), գլուխը կախեց, իրան հատուկ, ծանր ու հզոր շնչեց ու ասեց՝ Ես ուրախ եմ։ Ինքը երբեք շռայլ չի եղել զգացմունքներ ցույց տալու հարցում, բայց գիտեմ, որ խորն է ապրում ու զգում։

Հորս մասին շատ բան չեմ ասի, ինքը իրա գիծը միշտ ուղիղ է գծել, Աստված, Հայրենիք։ Ոչ ինձ, ոչ փոքր եղբորս չի խնայել կռվի դաշտում, ու ես գիտեմ՝ ինքը երկուսիս կյանքն էլ կտար Արցախի համար, չնայած որ իրանը կտար մեր համար, ու եթե պետք լիներ կրկնել, կաներ անվերջ անգամներ։ Տենց են սիրում Հայրենիքը, տենց են պահում Հայրենիքը։ Հերս եղել է, կա ու կմնա իմ համար Հերոսական էն կերպարը, որին կարելի ձգտել միշտ, չհասնել, բայց գոնե մոտենալ:

Հեր ջան, անվերջ պատասխանատվություն ու պատիվ եմ համարում կրել Հայոց Բանակի Համազգեստը։

Պատիվ ունեմ»։