Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 28 -ին առևտրի բացման ժամանակ պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար: Այդ են վկայում ICE բորսայի տվյալները:
Մինչ օրս գազի արժեքը փոքր -ինչ ճշգրտվել է և կազմում է մոտ 1,010 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։ Այնուամենայնիվ այդ գինը շարունակում է մնալ պատմականորեն բարձր մակարդակի վրա:
Մասնագետները նշում են, որ գազի գինը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կշարունակի աճել։