Կոսովոյում սերբերի վրա հարձակման համար ձերբակալվել է տասը ալբանացի
Ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունում մի խումբ սերբերի վրա հարձակվելու համար ձերբակալվել է տասը ալբանացի։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կոսովսկա Միտրովիցայի հարավային մասում գտնվող վարչական շենքում ՝ Կոսովոյի «Գյուղատնտեսության նախարարության» կառույցի գրասենյակում, որտեղ տեղացի սերբերը փաստաթղթեր են կազմում հողամասերի համար:
«Երկուշաբթի, երեկոյան ժամը 16 -ի սահմաններում, Հարավային Միտրովիցայի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն ստացավ միջադեպի մասին, որին մասնակցում էին մի քանի մարդ: Ոստիկանությունն անմիջապես ձեռնարկեց որոնողական աշխատանքներ, հայտնաբերեց և բերման ենթարկեց 10 մարդու ՝ հարձակմանը մասնակցելու կասկածանքով»:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։