Ուսանողը հայտնվել է հոգեբուժարանում ՝ Մակրոնի վրա ձու նետելուց հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա նախօրեին ձու նետած ուսանողը հոգեբուժարան է ուղարկվել հարկադիր բուժման։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Նախորդ օրը, Լիոնում նախագահի այցի ժամանակ 19-ամյա ուսանողը ձու էր նետել Մակրոնի վրա ՝ բղավելով. «Կեցցե հեղափոխությունը»:
Պահակները երիտասարդին բերման են ենթարկել, իսկ դատախազության պահանջով նրան ուղարկել են հոգեբույժների մոտ փորձաքննության: Քննությունից հետո ուսանողը ընդունվել է Լիոնի մոտ գտնվող հիվանդանոց: