Աֆղանստանում կանանց արգելվել է սովորել Քաբուլի համալսարանում
Քաբուլի համալսարանի նոր ռեկտոր Մոհամմադ Աշրաֆ Գայրաթը, որը նշանակվել է «Թալիբան» շարժման զինյալների կողմից, կանանց արգելել է համալսարանում սովորել և դասավանդել: Նա այս որոշումը բացատրել է իսլամական օրենքներով:
«Մինչև բոլորի համար իսկական իսլամական միջավայր չապահովվի, կանանց չի թույլատրվի մուտք գործել համալսարաններ կամ աշխատել: Իսլամն ամեն ինչից վեր է»,- ասել է ռեկտորը:
Նախկինում աֆղան ուսանողուհիներից պահանջվում էր կրել իսլամական հագուստ և սովորել տղամարդկանցից առանձին խմբերով: Ըստ Աֆղանստանի կրթության նոր նախարար Աբդուլ Բակի Հաքանիի` դա անհրաժեշտ է հանուն «ազգային եւ պատմական արժեքների պաշտպանության»: