Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Թե ինչպես Նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունը. Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է հայտնում

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե ինչպես Նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունը:

Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում է մոտ 2 մլն թալիշ։ Սա իրանական ծագմամբ բնիկ ազգություն է՝ մոտ 3000 տարվա պատմությամբ։ Հիմա թալիշների մի մասը Իրանում է, մի մասը՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում՝ Լենքորանում։

Ադրբեջանի թալիշները պատմականորեն լավ են տրամադրված մեզ՝ հայերի նկատմամբ։ Մենք տասնամյակներ շարունակ համագործակցում էինք, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշական սփյուռքի առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդան կոչով դիմեց Ադրբեջանի թալիշներին՝ չկռվել եղբայր հայերի դեմ։ Հիմնականում այդպես էլ եղավ։
Ես շատ լավ էի ճանաչում Աբոսզոդային, Երևանում հանդիպել ենք բազմիցս։ 2019-ի գարնանը նրան ձերբակալեցին Մոսկվայում և մի քանի ամիս պահեցին կալանավայրում Ադրբեջանի պահանջով։ Ռուսական կողմը ներքին խողովակներով ՀՀ-ին զգուշացրեց՝ լավ կլինի, եթե Երևանը քաղաքական ապաստան տա Աբոսզոդային։ Ես էլ իմ կապերով կառավարությանը դիմեցի։ Պատասխանը բացասական էր՝ Հայաստանը չի խառնվում Ադրբեջանի գործերին։ Դա այն դեպքում, երբ այդ նույն Աբոսզոդան հսկայական գործ էր արել հայկական կողմի համար։ 2020-ի նոյեմբերի 13-ին Աբոսզոդային սպանեցին Բաքվի բանտում։

Մենք ակտիվ համագործակցում էինք ևս մեկ թալիշ առաջնորդի՝ Իսմայիլ Շաբանովի հետ, ով ՌԴ նախագահի աշխատակազմում էր՝ ազգային փոքրամասնությունների խորհրդում։

2020-ի հունվարին ինձ զանգում է Շաբանովը՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատողները իրեն խաբեությամբ ֆինանսական թակարդ են գցել։ Պարզվում է՝ օգտվելով հայերի նկատմամբ Շաբանովի լավ վերաբերմունքից, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Արցախի ներկայացուցչության մի քանի աշխատողներ մոտ 70,000 ԱՄՆ դոլար են վերցրել նրանից ու ևս 2 այլ թալիշից՝ խոստանալով հայկական ծխախոտ տանել։ Փողը վերցրել ու անհետացել են։

Որպեսզի հայ-թալիշական հարաբերություններում բացասական հետք չլինի, ես Շաբանովին խնդրեցի ժամանակավորապես լռել, մինչև ես փորձեմ կծիկի ծայրը գտնել։ Խոսեցի Արցախի այն ժամանակվա ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հիշում եք, նա Նիկոլ Փաշինյանի մտերիմներից էր։ Վերջինս շատ պարզ հասկացրեց, որ թեպետ տեղյակ է այդ խնդրի մասին, բայց չի պատրաստվում որևէ բան անել։ Փոխարենը Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական Դավիթ Բաբայանը փորձեց քայլեր ձեռնարկել՝ գոնե գումարի վերադարձի համար։

Կապվեցի ՀՀ ԱԳՆ-ի որոշ բարձր պաշտոնյաների հետ։ Նրանք խոստացան զբաղվել, բայց ոչինչ չարեցին։ Խոսեցի Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա էլ անհանգստացավ և խոստացավ զբաղվել, բայց ոչ մի արդյունք։

Իսկ ես Շաբանովին խնդրում էի սպասել։ Ամեն ինչ կկարգավորվի։

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ՀՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակով փորձում է Շաբանովին մեղադրել հանցանքի մեջ՝ իբրև թե նա ՀՀ դեսպանության աշխատողներին փող տվել է գաղտնի տեղեկությունների համար։

Դա արդեն լցրեց թալիշ պաշտոնյայի համբերության բաժակը։ 2020-ի ամռանը Շաբանովը եկավ Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի կամ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, սակայն որևէ մեկը չցանկացավ ընդունել ՌԴ նախագահի աշխատակազմի թալիշ ներկայացուցչին։ Վերադարձին Շաբանովը ինձ զգուշացրեց, որ այսկերպ վերջացավ հայ-թալիշական բարեկամությունը։ Փորձեցի բացատրել, որ դա անձնական հարց է, ոչ թե ազգամիջյան։

Օրեր անց արգելվեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ, ապա սկսեցին մեկը մյուսի հետևից խնդիրներ առաջանալ ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության համար։ Հետագայում դրանք մասամբ հարթվեցին Դավիթ Բաբայանի ջանքերով։

Պատերազմի ժամանակ ինձ զանգահարում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ Մխիթար Հայրապետյանը և խնդրում կապի դուրս գալ թալիշների հետ, Շաբանովի միջոցով փորձել թալիշներին ոտքի հանել Ադրբեջանում։ Կարող եք ենթադրել, թե ինչ ասաց Շաբանովը և ինչ արեցին թալիշները։ Նրանք ադրբեջանական բանակի կազմում կռվում էին մեր դեմ»: