Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը

Դիմածնոտային շրջանում ցավի պատճառ կարող են լինել տարբեր բորբոքումները, նաև բարորակ ու չարորակ գոյացությունները: Եվ նման դեպքում Ձեր օգնականն ու «ցավազրկողը» միակն դիմածնոտային վիրաբույժն է, որը պետք է բավական հմուտ ու փորձառու լինի պացիենտի գանգատների ու տեսազննության հիման վրա անհրաժեշտ հետազոտությունների ուղղորդելու և ճիշտ ախտորոշում կատարելու համար: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բգթ, դոցենտ Արեգ Հենրիկի Սեփյանը դիմածնոտային պաթոլոգիաների և դրանց բուժման արդիական մեթոդների մասին:

Դիմածնոտային հիվանդություններ են բորբոքային հիվանդությունները՝ օստեոմիելիտը հայմորիտը, աբսցեսները ու ֆլեգմոնաները, բարորակ նորագոյացությունները, կիստան, նաև թքագեղձի հիվանդությունները: Դիմածնոտային վիրաբույժները զբաղվում են նաև բնածին արատների, կծվածքի շտկմամբ, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկորերի վնասվածքների բուժմամբ, նաև ատամնային իմպլանտացիաներով, վերականգնողական վիրահատությամբ:

Առավել հաճախ հանդիպում են բորբոքային հիվանդությունները՝ ասում է բժիշկը, և որպես հիմնական պատճառ նշում ժամանակին չբուժած անառողջ ատամները, երբ կա խորանիստ կարիես, որն էլ բորբոքման պատճառ է դառնում: Ճիշտ է՝ աբսցեսներն ու ֆլեգմոնաները կարող են առաջանալ նաև վնասվածքներից ու վարակներից, երբեմն՝ մանուկ հասակում տարած սեպսիսի, տոնզիլիտի պատճառով. «Դիմածնոտային բորբոքային հիվանդությունները հիմանականում արտահայտվում են ծնոտների շրջանում սուր ցավով, գլուխը կախելիս ծանրության զգացումով, լինում է նաև այտուց, ատամներն իրար հպելիս կամ ծամելիս ցավի զգացողություն, բերանի բացման, արտասանական, կլման ֆունկցիաների խանգարումներ, ջերմություն, սարսուռ: Մարդիկ, այն վերագրելով ատամին, սովորաբար դիմում են ստոմատոլոգի: Ստոմատոլոգը նման դեպքերում պացիենտներին ուղղորդում են դիմածնոտային վիրաբույժի մոտ»: Այդ հիվանդությունները (ատամնածին հայմորիտ, օստեոմիելիտ, աբսցես, ֆլեգմոնա) պահանջում են վիրահատական միջամտություն և պատճառային ատամի հեռացում, որից հետո ստացիոնար բուժում, որը հնարավոր է իրականացնել միայն դիմածնոտային բաժանմունքում, տևողությունը կախված բորբոքման բարդությունից: Սրանք համարվում են բավականին ագրեսիվ և ժամանակին չբուժելու դեպքում՝ վտանգավոր:

Բորբոքումը, տարածվելով դեպի գանգի խոռոչ կամ ներքև՝ պարանոց և այնտեղից միջնորմ, կարող են առաջացնել տարբեր ծանր բարդություններ՝ մեդիասթենիտ (միջնորմի բջջանքի բորբոքում), մենինգիտ, սեպսիս և այլն: Բժիշկ Սեփյանը խորհուրդ է տալիս. «Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը: Ցավազրկողներով խլացնելով ցավը՝ մի հետաձգեք այցելությունը մասնագետին: Ձեր յուրաքանչյուր հետաձգած ժամն ու օրը կարող է անդառնալի ու բարդ հետևանքներ ունենալ: Եվ ամենակարևորը հետևեք ատամների առողջությանը և ուշադիր եղեք ստոմատոլոգի ընտրության հարցում. սխալ բուժած ատամը նույնպես կարող է բորբոքային հիվանդության պատճառ դառնալ:

Օրինակ՝ Հայմորիտներ կարող են առաջանալ, երբ ստոմատոլոգի մեղքով հարքթային հայմորյան ծոցում հայտնվում է պլոմբանյութ կամ ատամի անհաջող հեռացում է կատարվում, իմպլանտը սխալ է տեղադրվում և այլն»: Ճիշտ է՝ միշտ չէ, որ դիմածնոտային հիվանդությունները արտահայտվում են ցավով: Արեգ Սեփյանը նշում է ծնոտների կիստաների մասին, որոնք զարգանում են առանց ախտանշանների, այդ պատճառով էլ ուշ են հայտնաբերվում և հասցնում են զգալի վնասել օրգանիզմը: «Դրանք հայտնաբերվում են արդեն բորբոքվելու դեպքում: Այդ ընթացքում նրանք հասցնում են զգալիորեն քայքայել ծնոտոսկրը, առաջացնել ծնոտի պաթոլոգիական կոտրվածք: Եթե Ձեր բախտը բերի ծնոտների կիստան կարող է հայտնաբերվել պատահական՝ ստոմատոլոգի կողմից իրականացվող ռենտգեն հետազոտության ժամանակ: Ճիշտ է՝ այն չի անհանգստացնում որևէ ախտանշանով, բայց պետք է հնարավորինս վաղ դիմել դիմածնոտային վիրահատության, քանի դեռ կիստան շատ չի քայքայել ծնոտի ոսկորները: Ծնոտների բարորակ ուռուցքները (օստեոմա, օստեոբլաստոմա, օդոնտոմա և այլն) նույնպես զարգանում են դանդաղ, անցավ ու աննկատ, հայտնաբերվում են պատահաբար՝ ստոմատոլոգիական բուժման ժամանակ ռենտգեն հետազոտության արդյունքում կամ չափերով մեծանալու դեպքում, երբ շոշափվում է գնդիկանման գոյացություն»:

Դիմածնոտային վիրաբույժները զբաղվումեն նաև թքագեղձերի հիվանդություններով, որոնք լինում են բորբոքային, թքաքարային, ուռուցքային: «Այո, իմացեք, որ լինում է նաև թքաքար, այն կարող է առաջանալ ստործնոտային թքագեղձերում, պակաս հաճախությամբ՝ հարականջային թքագեղձերում, հազվադեպ՝ ստորլեզվային: Թքագեղձերում կարող են առաջանալ թե՛ չարորակ, թե՛ բարորակ ուռուցքներ, որոնք ունեն բոլոր ուռոցքներին հատուկ բարդություններն ու բուժման առանձնահատկությունները: Թքագեղձերի չարորակ ուռուցքները բավական ագրեսիվ բնույթ ունեն ու դժվար են ենթարկվում բուժման, բարորակ ուռուցքները ևս դժվար են վիրահատության տեսանկյունից, քանի որ երբեմն ունենում են խորը տեղակայություն, որտեղով անցնում են դիմային նյարդերը և խոշոր անոթները: Դրանք պահանջում են բացարձակ միկրոսկոպիկ ճշգրտությամբ իրականացվող վիրահատական միջամտություններ»:
Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքային առօրյայի անբաժան մասն են կազմում նաև վերականգնողական վիրահատությունները, դիմածնոտային վնասվածքները. «Դիմածնոտային վնասվածքների դեպքում պետք է հնարավորինս վաղ դիմել այնպիսի մասնագիտացված կենտրոն, որտեղ անմիջապես կձեռնարկվեն անհրաժեշտ միջամտությունները: Անհապաղ ցուցաբերված օգնության շնորհիվ արագացնում են ապաքինման ընթացքը և կանխարգելում բարդությունները», -ասում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը՝ շեշտելով, որ իրենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված վիրաբուժական ծառայություն և օգնություն են ցուցաբերում դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին:
Բաժանմունքում իրականացվում է նաև կծվածքի շտկում, եթե ծնոտների անհամաչափությունն այն աստիճանի է, որ օրթոդոնտիկ եղանակը անարդյունավետ է և կատարվում է կծվածքի շտկում օրթոգնատիկ եղանակով:


Արեգ Հենրիկի Սեփյանը կատարում է նաև իմպլանտացիա. «Իմպլանտացիայից առաջ ես կատարում եմ վիրահատական միջամտության պլանավորում, ընդհանուր հետազոտություններ եմ անցկացում պացիենտի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար, կատարում եմ 3D համակարգչային տոմոգրաֆիա, որը մանրամասն ու լիարժեք պատկեր է տալիս բերանի ամբողջ խոռոչի, ծնոտների վիճակի, ոսկրի ծավալի, որակի, անատոմիական առանձնահատկությունների մասին, ընդհանուր հետազոտությունների և 3D համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները հատուկ ծրագրով համադրելով՝ պատրաստում եմ վիրաբուժական շաբլոն ուղորդիչ, որով արդեն որոշվում է իմպլանտների քանակը, տեղակայությունը և այլն: Ատամնային իմպլանտացիան երբեմն իրենից ներկայացնում է բավական բարդ վիրահատական միջամտություն, եթե անհրաժեշտ է կատարել ոսկրային աուգմենտացիա՝ ոսկրային ծավալի լրացում՝ կողոսկրից կամ կրծոսկրից վերցված նյութով:

Այս միջամտությունն իրականացնելու համար պահանջվում են վիրահատարանային պայմաններ, ընդհանուր անզգայացում և դիմածնոտային վիրաբույժի բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատրաստվածություն»:

Ինչպես տեսնում ենք դիմածնոտային շրջանի խնդիրները բավական շատ են և հիմնականում բավական վտանգավոր. բորբոքումներ, բարորակ ու չարորակ գոյացություններ: Դրանց ժամանակին ու ճիշտ ախտորոշումը անչափ կարևոր է արդյունավետ ու թիրախային բուժում պլանավորելու համար: