Կամ Ջալալի բերանը փակ պահելու համար է տվել նիկոլը էդքան «արժեքավոր նվերներ», կամ շնորհակալություն է հայտնել լավ դավաճանելու համար
Մի հարց տվեք Ջալալին.
⁃ Ջալալ, կարող եք բացատրել էդ ինչպես ստացվեց, որ 100% իմանալով նախապես, որ պատերազմ է սկսվելու սեպտեմբերի 27-ին, որ թշնամին հարձակվելու է, հրաման չտվեցիք, որ զորքը պատրաստվի, որ զենքը պահեստներից հանեն, որ հակաօդայինն էլ աշխատի: Ու ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ տվեցիք թուրքին միանգամից զենքի պահեստները ոչնչացնել ու սարսափելի հարված հասցնել մեզ: Տղաները զոհվեցին….
Ջալալը երևի թե կպատասխանի.
- Մամայիս-պապայիս արև, ես ուզում էի զորքը ու զենքը հանել դուրս և դիրքավորվել, բայց Արցախի նիկոլը ու Երևանի նիկոլը ինձ չեն թողել:
Ափսոս , որ դժվար կլինի հավատալ Ջալալին, որ ինքը դավաճանական պլանը իրականացնող խմբի անդամ չի, որովհետև ամենաէլեմենտար զինվորական պարտականությունները չկատարելով, միտումնավոր չկազմակերպելով Արցախի պաշտպանությունը, ստացավ և ընդունեց նիկոլից հերոսի կոչում, հետո էլ նիկոլը մի քանի անգամ պաշտոնը բարձրացրեց:
Կամ Ջալալի բերանը փակ պահելու համար է տվել նիկոլը էդքան «արժեքավոր նվերներ», կամ շնորհակալություն է հայտնել լավ դավաճանելու համար։
Փաստը մնում է փաստ, որ եթե Ջալալը իսկական տղամարդ լիներ ու զինվորական, երբեք չէր նայի ու չէր լսի բոլոր նիկոլներին, ինքը կկատարեր իր պարտականությունը՝ կպաշտպաներ Արցախ Հայրենիքը:
Միտումնավոր է գործել թե ոչ, կարևոր չի , կարևորը, որ համաձայնել է դավաճանությանը ու դրա դիմաց պաշտոնի բարձրացումներ ստացել, մեդալներ ու հերոսի կոչում:
Բայց Ջալալը միգուցե չգիտի, որ կարող է խաբել ամբողջ աշխարհին, բայց Խիղճն ու Աստվածն ամեն ինչ գիտեն ու դժվար թե աշխարհի պաշտոնները ու փողերը կարող են օգնել իրեն գոնե մի օր գլուխը հանգիստ բարձին դնել:
Իսկ մենք տեսնում ենք, որ երբ մարդն անաստված է Հայրենիք չի ունենում, և նույնիսկ գեներալ լեյտենանտ կոչումը չի օգնում, որպեսզի չդառնա սովորական փալաս:
Բայց մի շանս կա. Դոստոևսկու Ռասկոլնիկովի պես մեղքն ընդունել ….
Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից