Ճապոնիայի իշխող՝ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավար ընտրվեց Ֆեւմիո Կիշիդան
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիշիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է Ճապոնիայի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նա կդառնա նոր վարչապետ:
Ընտրությունների երկրորդ փուլում Կիշիդան և վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն մրցում էին կուսակցության ղեկավարի պաշտոնի համար:
Առաջին փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիշիդան մեկ ձայնի առավելությամբ առջեւում էր ՝ նրա օգտին տրվեց 256 քվեաթերթիկ, իսկ Տարո Կոնոյի օգտին՝ 255 քվեաթերթիկ: Երկրորդ փուլում Քիշիդան ստացավ Խորհրդարանի պատգամավորների 249 ձայն և ութ քվեաթերթիկ ` կուսակցության բջիջներից,իսկ Տարո Կոնոն՝ 131 ձայն և 39 քվեաթերթիկ: