Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է մոտ ժամանակներում այցելել Հայաստան և Ադրբեջան:
Նա հույս է հայտնել դրական դեր խաղալ հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
«Վաղը ես մեկնելու եմ Բաքու: Ես կհանդիպեմ նախագահ Ալիեւի հետ, որին ես շատ հարգում եմ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարեւորը՝ մենք վստահում ենք միմյանց: Երբ երկրների եւ առաջնորդների միջեւ վստահություն լինի, ապա կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն»,-ասել է Ղարիբաշվիլին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ես նույն հարաբերություններն ունեմ պարոն Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր: Պլանավորում եմ նաև մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի հարաբերություններկ կարգավորման մեջ եւ դրական դեր խաղալ»:
Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ժամանակ «Հարեւանության խաղաղ նախաձեռնություն» էր առաջարկել աշխարհի առաջնորդներին` Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: