Պուտինը Էրդողանին շնորհակալություն է հայտնել Ռուսաստան կատարած այցի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ համաճարակի պատճառով նրանք մեկուկես տարի չէին հանդիպել, թեև այս ամբողջ ընթացքում մշտական կապի մեջ էին:
Պուտինի և Էրդողանի միջև բանակցություններ են ընթանում Սոչիում: Մինչև այդ Ռուսաստանի նախագահն ինքնամեկուսացման մեջ էր՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվածների պատճառով:
«Շնորհակալություն Ռուսաստան գալու հրավերին արձագանքելու համար: Համաճարակը մեզ թույլ չտվեց անձամբ տեսնել մեկուկես տարի, բայց մենք, այնուամենայնիվ, մշտական կապի մեջ էինք»,-ասել է Պուտինը։