Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից և ինչ կլիներ եթե Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու

Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում ասվում է.

«Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։


Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։

Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։

Աննա Դանիբեկյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԵԽԽՎ-ին, որտեղ խիստ կարևորվում է վեհաժողովի անդամների և պատվիրակների կարգավիճակը։ Եվ Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։ ԵԽԽՎ-ը շատ զգայուն է նման հարցերում, և սա անհետևանք չի կարող մնալ, այլ հարց է, որ Աննա Դանիբեկյանը դա չի գիտակցում։

Վեհաժողովում ընդունվում են բարդ զեկույցներ և բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Դանիբեկյանը հավանաբար չի էլ գիտակցում, թե պատվիրակության անդամի բացակայությունն ինչ հետևանքներ է ունենում նման դեպքերում։ Հավանաբար չհասկանալով, թե ինչ է անում, նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել մեր պետությանը։

Միջազգային հարթությունում պետության շահերը հավասարապես ներկայացնում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ դատավորի մոտ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության հետևանքով, ընդդիմադիր պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան), ի նշան համերաշխության, ևս չմասնակցեցին ԵԽ խորհրդարական վեհաժողովի աշխատանքներին։ Արդյունքում տուժում է բացառապես պետությունը։ Աննա Դանիբեկյանը, ըստ էության, Լյուդովիկոս 14-րդի պես հայտարարում է՝ պետությունը ես եմ։

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից՝ ոչ մի բան։ Ի՞նչ կլիներ եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու։ Պետությունը միայն կշահեր։ Եվ կշահի յուրաքանչյուր դեպքում, երբ գրագետ պատգամավորները կարողանան դրսում պաշտպանել Հայաստանի շահերը։

Պատերազմից հետո թվում է, թե շատ բաներ պետք է վերաիմաստավորվեին։ Բայց իրական կյանքը և իրական Ա. Դանիբեկյանը ուրիշ բան են ապացուցում։ Հիմա իրոք պետք է հասկանալ՝ դա տիկին Դանիբեկյանի անձնական որոշո՞ւմն է, թե՞ այլ տեղ է կայացվել։ Սա սկզբունքային խնդիր է։ Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը, խաղալ պետության հեղինակության հետ։