Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Ինչո՞ւ ԵՊՀ լրատվական վարչության նորանշանակ ղեկավարը նպատակահարմար չհամարեց խոսել իր կրթության մասին և ով է նրա հովանավորը

Երևանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ Երևանի պետական համալսարանում փոխարինում է նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին։

Հիշեցնենք, որ Գևորգ Էմին-Տերյանը հեռացվել էր համալսարանից, ինչպես ինքն է պնդում, անհիմն նկատողություններով։

Այժմ ԵՊՀ լրատվական վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Ազնիվ Գրիգորյանը։

Երբ փորձեք թերթել 31-ամյա երիտասարդ կնոջ կենսագրությունը, արժեքավոր ոչինչ չեք գտնի, քան այն, որ նա աշխատել է Երևանի կենդանաբանական այգում։

Բոլորովին չնսեմացնելով Կենդանաբանական այգու դերն ու նշանակությունը՝ այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ համալսարանում աշխատանքի տեղավորված Գրիգորյան Ազնիվը չունի տվյալներ ոչ իր կրթության մասին, ոչ էլ այլ ոլորտներում կատարած աշխատանքի մասին։

Այդուհանդերձ, NEWSPRESS.am-ը որոշեց ճշտել, թե որտեղ է սովորել Ազնիվն ու ինչպես է ԵՊՀ-ում անցել աշխատանքի։

«Ի՞նչ կրթություն ունի, որտե՞ղ է ավարտել ու մինչ այդ որտե՞ղ է աշխատել․․․» հարցին, Ազնիվ Գրիգորյանն արձագանքեց․ «Ես կարող եմ կարճ իմֆորմացիա տալ, որը որ նպատակահարմար եմ համարում»:

Եվ ստացվեց այնպես, որ նա, փաստորեն, նպատակահարմար չգտավ ասել, թե որտեղ է սովորել, ավարտել կամ սովորե՞լ է արդյոք ընդհանրապես որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում, թե՞ ոչ․․․

Մի խոսքով՝ Ազնիվ Գրիգորյանը նշեց, որ «միջազգային տարբեր ծրագրերով դասընթացներ է վարել»։ Հիմնականում եղել է մասնավոր սեկտորում, իսկ 2014 թվականին, երբ նա 22-23 տարեկան էր, տեղափոխվել է Կենդանաբանական այգի՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։ Ապա, ըստ նրա, մեկ այլ կազմակերպությունում, որի անունը նա չտվեց, դարձյալ մարդկային ռեսուրսների կառավարիչ է աշխատել։

«Ունեմ 10 տարվա ղեկավարման փորձ, երևի այսքանը»,- ասաց նա։

Ազնիվ Գրիգորյանը խոստովանեց նաև, որ ԵՊՀ-ի հետ որևէ կապ չի ունեցել․ պարզապես իմացել է թափուր աշխատատեղի մասին ու որոշել դիմել ԵՊՀ։

Թե որտեղից է իմացել այդ աշխատատեղի մասին, նա չմանրամասնեց։ Հայտնի է միայն, որ այդ մասին ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով հայտարարություն չի եղել։

«Մի շարք շատ բարդ հարցազրույցներ եմ անցել ու մի քանի թեկնածուներից ես եմ ընտրվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ովքեր են եղել մյուս թեկնածուները, այդ երբ են կազմակերպվել հարցազրույցները, որոնց մասին ոչ ոք չիմացավ ու աղջկան բոլորը միանգամից տեսան լրատվական վարչության ղեկավարի պաշտոնում, հայտնի չէ։ 

Միայն թե NEWSPRESS.am-ի տեղեկություններով, նորանշանակ պաշտոնյայի «գաղտնի հովանավորը» ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է, ում թեթև ձեռքով Գևորգ Էմին-Տերյանը հեռացվել էր աշխատանքից։

Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ ընդամենը 31-ամյա Ազնիվ Գրիգորյանն աշխատանքի անցնելուց անմիջապես հետո, իր աշխատակիցներին  կարգադրել է իրեն դիմել «տիկին»-ով. դասական հպարտ պաշտոնյա:

NEWSPRESS.am