Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի նախընտրական արշավի ֆինանսավորման ծախսերը գերազանցելու համար։ Այս մասին փոխանցում է Ria.ru-ն։
Ինչպես նշվում է, Սարկոզին տեղյակ է եղել ծախսերի օրենքով սահմանված շեմի մասին և նախազգուշացվել է հնարավոր ավելացման մասին:
Այնուամենայնիվ, նա շարունակել է իր նախընտրական հանրահավաքները:
Նախկին նախագահը չի ներկայացել դատավճռի հրապարակմանը, չի ընդունել իր մեղքը: Նրա փաստաբան Թիերի Էրզոգը ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: