Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
Հասարակություն

Մահացել է Վահան Տեր-Ղազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին:

Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը Կանադայում արժանացել է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակի:

2021 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակն ու պատմվածքներ։ Հեղինակել է նաև հեքիաթներ («Լուսնի հեքիաթները», «Թաց ու Չորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» երեքհատորյակը), թատերգություններ («Լևոն Հայկազը», «Ազատության զանգը», «Անապատ»): Էստոնիայի և Կրակովի օպերային թատրոններում բեմադրվել են «Ադամամութ» օպերան, որի լիբրետոյի հեղինակն է։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, բազմաթիվ գրքերի խմբագիր է։

Վահան Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, ֆրանսերեն, լեհերեն, բազմիցս հրատարակվել հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում: Մոտ 40 գիտահանրամատչելի և վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է («Արևի տաճար», «Հայաստան», «Արցախ», «Թիրախ», «Հայոց պատմություն» ֆիլմաշար (12 ֆիլմ), «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար (10 ֆիլմ) և այլն։

Նրա թարգմանությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Շոթա Ռոկվայի «Իմ գյուղը գետի այն ափին է» վրացական, Վիկտոր Էստիմիուի «Մահ տեսած մարդը» ռումինական թատերգությունները։

Վահան Տեր-Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:20-ին, «Լուար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի գրողների միությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Վահան Տեր-Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: