Տեխասի բնակիչը սպանել է հինգ մարդու՝ դա բացատրելով Աստծո կանչով
Տեխասի բնակիչ Ջեյսոն Թորնբուրգը խոստովանել է ոստիկանությանը հինգ մարդու սպանության մասին՝ պնդելով, որ «Աստված իրեն կանչել է զոհաբերության»:
Տղամարդն ասել է, որ կտրել է մեկ տղամարդու և երկու կնոջ կոկորդը, նրանց մարմինները մասնատել լոգարանում, այնուհետև նրանց մարմինները այրել աղբարկղում: Նա նաև խոստովանել է, որ սպանել է իր հետ միասին սենյակում ապրող ընկերուհուն:
Թորնբուրգը հայտնաբերվել է տեսախցիկների կադրերի շնորհիվ։ Նա ձերբակալվել է ծանր սպանության մեղադրանքով: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։