Աստված չի տանում իր զավակին, սա սատանայի գործ էր, որի անունը Հայաստանի իշխանություն է. զոհված զինվորի մայր
Ապրեցի ես (ցավոք) մեկ տարի, բայց ո՞նց ապրեցի, դա միայն ես գիտեմ ու... էլի ես։ Այս մասին որդու՝ Մխիթար Գալեյանի զոհվելուց մեկ տարի անց գրել է Աստղ Գալեյանը:
«Չէ, չասեք Աստված տարավ լավերին, Աստված չի տանում իր զավակին, սա սատանայի գործ էր, որի անունը Հայաստանի իշխանություն է, որոնց փնթի քաղաքականության հետևանքով եղավ էն, ինչ հիմա ունենք։ Բա «պատերազմ նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է ու վերջ», «պատերազմ եք ուզում կստանաք», կամ ցինիկ ժպիտով սուրճխմոցի և այլն, շարքը շատ երկար է։ Դուք էս մի տարվա ընթացքում մեզ դարձրեցիք գազան, անեծք տալ սովորեցրեցիք, չարանալ սովորեցրեցիք, հարազատին կտրեցիք հարազատից, դու իշխանական ես, ես չէ ու էլի շատ բաներ, 4-րդ տարին է ազգին բաժանեցիք սևերի ու սպիտակների։ Էս էր ձեր ելք կան, ելքը տղաներին, հայրերին, եղբայրներին կոտորելն էր, բա հիմա ի՞նչ ապագա եք խոստացել, թուրքի հետ բարեկամ դառնա՞լ, խաղաղության պայմանագիր կնքե՞լ, իսկ էդ ո՞ւմ երեխեքի հաշվին: Վատ եք, չէ՞, զգում երբ ձեր երեխեքին անիծում են, ախր մենք էլ ենք վատ զգում, երբ տանս մեջ չեմ գտնում ԶԱՎԱԿԻՍ, ու մի ամբողջ կյանք փնտրելու եմ, սպասելու եմ… Չէ էս տանջանքին ու տառապանքին վերջ չկա։ Անիծվեն բոլոր մեղավորները, բոլիրն անխտիր»,- գրել է տիկին Աստղը: