Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների հետ քննարկել է հետագա մարտավարությունը (լուսանկարներ)
Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը:
«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը:
Անդրադարձ կատարվեց նաեւ խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը»։