Մինչ հոկտեմբերի 1-ը ՊՇՌ թեստավորված մարդիկ այս ամիս ստիպված կլինեն թեստավորվել 3 անգամ. իրավապաշտպան
Իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը, որը թեստավորման հետ կապված մի շարք խնդրիներն է վեր հանել, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ հոկտեմբերի 1-ը ՊՇՌ թեստավորված մարդիկ այս ամիս ստիպված կլինեն թեստավորվել 3 (երեք) անգամ: Հոկտեմբերի 14֊ին կլինի Ձեր 2-րդ թեստավորումը, իսկ հոկտեմբերի 28-ին՝ երրորդը։
Այսպիսով՝ Առողջապահության նախարարությունը շատ մարդկանց գցեց ծուղակը և ամսական երկու անգամ վճարովի ՊՇՌ թեստ հանձնելու փոխարեն՝ շատերը ստիպված կլինեն հանձնել 3 (երեք) անգամ։
#Թալանը_չունի_սահման»: