Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։