Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ջրի թանկացումը հանգեցնելու է աղքատության ավելացման ու նոր գնաճի». կուլիսային ի՞նչ պայմանավորվածություններ կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ «Վեոլիա ջրի» հայտը։ Նախատեսվում է ջրի սակագինն ավելի քան 40 դրամով բարձրացնել: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով ջրի սակագնի հնարավոր թանկացման ազդեցությանը, «Փաստի» հետ զրույցում նշեց. «Մենք հարկերով, նաև մասսայական սպառման ենթակա ապրանքների գնաճով անընդհատ ծանրաբեռնում ենք բնակիչներին: Ջրի սակագնի բարձրացումը աղքատության ավելացմանն է հանգեցնելու: Երբ մարդու տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բայց ծախսերն ավելանում են, հետևանքը աղքատության ավելացումն է:

Ընդ որում, առաջնային սպառման շատ ապրանքներ անգամ կրկնակի և ավելի են բարձրացել, ու խոսքը վիճակագրական կոմիտեի ցուցանիշների մասին չէ: Ջուրը գումարվելու է այս ամենին ու հանգեցնելու է աղքատության, իսկ աղքատությունը հանգեցնելու է նրան, որ սպառում չեն կարողանալու իրականացնել. եթե 40 դրամների հանրագումարը կարող էր մտնել տնտեսության հատված, այս դեպքում ուղղվելու է ջրի սակագնին: Իհարկե, որոշակի հարկեր դեպի բյուջե գեներացվելու են այնտեղից:

Այս առումով, կարծում եմ, որոշակի ներքին պայմանավորվածություններ կան «Վեոլիա ջրի» հետ: Կարծում եմ՝ կուլիսների հետևում կառավարությունը պայմանավորվածության է եկել «Վեոլիա ջրի» հետ, այսինքն՝ որոշակի ներդրումների դիմաց թույլ տալ ջրի գնի սակագնի բարձրացում իրականացնել»:

Սարգսյանը նաև հավելեց, որ ջրի սակագնի բարձրացումն ազդեցություն է ունենալու հատկապես այն բիզնեսների վրա, որտեղ ինքնարժեքի ձևավորման մեջ ջուրը կարևորագույն բաղադրիչ է. «Այն կազմակերպությունները, որոնց գործունեությունն անմիջապես ջրի սպառման հետ է կապված, կթանկացնեն ապրանքները: ՀՀ-ում վաճառվող այդ ապրանքները կթանկանան, իսկ արտահանվող ապրանքների պարագայում կա՛մ պետք է գինը բարձրացնեն ու դառնան ոչ մրցունակ, կա՛մ շուկայից դուրս մղվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: