ԱՄՆ-ում իրար են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը․ կան զոհեր
ԱՄՆ Արիզոնա նահանգում երկու մարդ է զոհվել ինքնաթիռի և ուղղաթիռի օդային բախման հետեւանքով:
Վթարը տեղի է ունեցել Չենդլերի օդանավակայանի մոտ:Օդանավն ու ուղղաթիռը բախվել են օդում, ինչից հետո ուղղաթիռն ընկել ու հրդեհվել է, իսկ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել թռիչքուղու վրա: Երկու զոհերն էլ եղել են ուղղաթիռում:
Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառը: Չենդլերի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, իսկ վթարային գոտում մեքենաների երթևեկը նույնպես սահմանափակ է: