Մոտ ապագայում կարող է Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա. ԱԽ քարտուղար
Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Ալիևի հայտարարությանը։
«Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հնարավոր մոտ ապագայում այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ»,-նշեց ԱԽ քարտուղարը։