Ուկրաինայի ԱԳՆ-ն խոստացել է աջակցել Վրաստանում ձերբակալված Սաակաշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ուստի նա կստանա անհրաժեշտ աջակցությունը Կիեւից:
Այս մասին «Դոմ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: «Նա մեր քաղաքացին է, մենք նրան կտրամադրենք համապատասխան աջակցություն: Այսօր առավոտյան ես կարծում եմ, որ Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը կժամանի ԱԳՆ մեր և այս ամենը կքննարկվի նրա հետ: Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու, երբ նա դժվարության մեջ է հայտնվում»,-ասել է նա:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սաակաշվիլին հայտարարեց Վրաստան վերադառնալու մասին, նույն օրը ձերբակալվեց: Հաղորդվում էր, որ վրացական իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին նրա տեղաշարժերի մասին;