Կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել «COVID-19»-ի դեմ
Կրծքով կերակրումը հակացուցում չէ «COVID-19»-ի դեմ պավաստումների համար: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ «COVID-19»-ի դեմ պավաստումների համար:
ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար:
Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից: