Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել․ Իլհամ Ալիև
«Վերջերս ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր:
Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից »: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել ՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել սահմանազատման աշխատանքները։ Մենք նաեւ պատրաստակամություն հայտնեցինք սկսել Հայաստանի հետ աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի շուրջ », - ասել է Իլհամ Ալիևը։