Գազայի հատվածի երկու բնակիչներ փորձել են Իսրայելի տարածք մտնել նռնակների պայուսակով
Իսրայելացի զինվորները ձերբակալել են Գազայի հատվածի երկու բնակչի այն պահին, ովքեր փորձում էին մուտք գործել հրեական պետության տարածք, նրանցից առգրավվել են նռնակներ, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան զինվորները ձերբակալեցին երկու կասկածյալի, ովքեր փորձում էին Գազայի հատվածից սահմանային ցանկապատը հատել և անցնել Իսրայել: Կասկածյալներից առգրավվեց նռնակների պայուսակ», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։